ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի գիտական ինստիտուտը

07.02.2018 14:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի գիտական ինստիտուտը

Իսրայելը հրթիռային հարձակում է իրագործել Դամասկոսի հյուիս-արևմտյան Ջամարիա շրջանում Սիրիայի գիտական ինստիտուտի վրա, գրում է Pars today-ը՝ լրատվամիջոցներին հղումով:

Լավրովը եւ Չավուշօղլուն քննարկել են Սիրիային առնչվող խնդիրներ

Միաժամանակ Սիոնիստական ռեժիմի հրթիռները հայտնվել են Սիրիայի հակաօդային համակարգերի թիրախում: Հավանական զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան:ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ այսօր՝ փետրվարի 7-ին, Սիրիայի մայրաքաղաքում տեղի են ունեցել երեք խոշոր պայթյուններ: Հարձակման թիրախը եղել է Ջամարիայում Սիրիայի բանակին կից գիտական ինստիտուտը:

Սիոնիստական ռեժիմի կործանիչները հունվարի 9-ին ևս մի քանի հրթիռներ էին արձակել Դամասկոսի Ալ-Ղաթիֆայի ուղղությամբ: 

Դամասկոսը բազմիցս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից և կազմակերպության ԱԽ-ի նախագահից պահանջել է դատապարտել Սիրիայի տարածքի դեմ Սիոնիստական ռեժիմի շարունակական ոտնձգությունները:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА