ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՄԵՆ ՓՌՇՏՈՑԻՑ ՀԵՏՈ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՄԻ՛ ԲԼԹԱՑՐԵՔ

07.02.2018 21:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՄԵՆ ՓՌՇՏՈՑԻՑ ՀԵՏՈ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՄԻ՛ ԲԼԹԱՑՐԵՔ

Քաղաքագետ ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԸ ուշագրավ դիտարկում է արել.

Նիկոլ Փաշինյանը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը քննարկել են ներքաղաքական իրադարձություններին վերաբերող հարցեր

– Ադրբեջանում տեղի ունեցած, պատկերավոր ասած, ամեն փռշտոցից հետո Ֆեյսբուքի հայկական տիրույթում կարծես «լավ տոնի» նշան է սկսել համարվել պատերազմական գործողություններ կամ դրանց հավանականության մեծացում գուժելը, ինչը, բնականաբար, արվում է բարի նպատակներով, սակայն նաեւ օբյեկտիվորեն հարուցում որոշակի լարում մեր հասարակության ներսում:

Ակնհայտ է, որ Ադրբեջան անվանումով հայտնի կազմավորման հետ մենք արդեն երկար ժամանակ է այս կամ այն կերպ հենց պատերազմական գործողությունների մեջ ենք, ընդ որում` գրեթե բոլոր հարթություններում, հետեւաբար, ըստ իս, արդեն իսկ լռելյայն ենթադրվում է հայկական կողմի դաշտային պատրաստվածության բարձր մակարդակի ապահովում տարբեր ոլորտներում, մինչդեռ, սպորտային եզրաբանությամբ, պատերազմի կանխատեսման պարբերական ֆալշստարտերը ոչ միայն բթացնում են զգոնությունը, այլ նաեւ անտեղի եւ բոլորովին ավելորդ ներհասարակական անհանգստություն սերմանում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА