ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԼՈՒՐՋ ՖԻԼՄԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ»

07.02.2018 22:30 ՄՇԱԿՈՒՅԹ
«ԼՈՒՐՋ ՖԻԼՄԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ  ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ»

Այս տարի հունվարի 28-ին նշվեց Հայկական բանակի կազմավորման 26-րդ ամյակը: Չնայած երիտասարդ տարիքին հայկական բանակը բազմիցս ցույց է տվել իր մարտունակությունն ու հզորությունը, եւ իզուր չէ, որ այն համարվում է տարածաշրջանի հաղթանակած բանակը: Մեր բանակի կազմավորման, ընթացքի, այս տարիներին անցած ուղու, ինչպես նաեւ հայ քաջարի զինվորի  մասին նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր, որոնց մեջ առանձնանում են կինոռեժիսոր ԱՐՇԱԿ ԶԱՐՔԱՐՅԱՆԻ ֆիլմերը` «Կինը», «Շունչը» եւ այլն:

Ռուսական ֆիլմերի շաբաթ Հայաստանում

Օրերս «Իրավունքը» կինոռեժիսորից հետարքրքրվեց, թե առաջիկայում չի պատրաստվում արդյոք նկարահանելֆիլմ՝ նվիրված բանակին: Արշակ Զաքարյանը նշեց, որ այս շրջանում խիստ զբաղված է եւ երազում է այն օրվա մասին, երբ նորից կսկսի նկարահանել ֆիլմեր. «Բանակի մասին ֆիլմեր նկարահանել եմ, ճիշտ է, կոնկրետ բանակը չեմ ցույց տալիս, սակայն դրանք ինչ-որ կերպ առնչվում են բանակի հետ: Բանակի մասին է նույնիսկ «Անպետքը» ֆիլմը, երբ այն նկարահանում էի, մեր երկրում ինքնասպանությունները շատացել էին, իսկ երկրի մեջ մտնում է նաեւ բանակը: Այդ ֆիլմով ցանկանում էի ցույց տալ, որ այս աշխարհում անպետք մարդ չկա: Ֆիլմեր նկարահանելու շատ լուրջ նախագծեր ունեմ, սակայն այսօրվա իրավիճակում դրանք կյանքի կոչելը դժվար է` խոսքը ֆինանսավորում գտնելու մասին է: Լուրջ ֆիլմերի համար ֆինանս գտնելը դժվար է, որովհետեւ նման ֆիլմերի նկատմամբ անտարբերություն կա»:

Արշակ Զաքարյանը նաեւ տեղեկացրեց, որ այս տարի նկարահանելու է հայ-վրացական ֆիլմ, որի սցենարի հեղինակն ինքն է. «Սա հայ-վրացական առաջին նախագիծն է: Ճիշտ է, այս ֆիլմը բանակի մասին չէ, բայց մեր երկրների հարաբերությունների մասին է, ինչը շատ կարեւոր է: Ֆիլմը կոչվում է «Հեռավորություն»: Այն շատ հետաքրքիր է լինելու»,- ասաց Ա. Զաքարյանը:

ՈՎ Է ՀԱՐՐԻ ՓՈԹԵՐԻ ՖԻԼՄԵՐԻ ՀԱՅՈՒՀԻ ՊՐՈԴՅՈՒՍԵՐԸ. (PHOTO)

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА