ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սա ընտանիքի վերամիավորման պես մի բան է.Օբամեյանգը` Մխիթարյանի հետ նույն թիմում խաղալու մասին

07.02.2018 18:30 ՍՊՈՐՏ
Սա ընտանիքի վերամիավորման պես մի բան է.Օբամեյանգը` Մխիթարյանի հետ նույն թիմում խաղալու մասին

Լոնդոնի «Արսենալի» նորեկ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը հայտարարել է, որ «Արսենալ» է տեղափոխվել, քանի որ նույն ակումբն ընտրել է նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը. «Հենրիխն ինձ զանգահարել է մի քանի անգամ ու հարցրել, թե արդյո՞ք տեղափոխվելու եմ «Արսենալ»: Ես պատասխանեցի, որ ամեն ինչ կախված է նրանից և եթե նա ընտրի «Արսենալն», ապա ես նույնպես նման որոշում կկայացնեմ:

Ունաի Էմերի․ Հավատում եմ այն ֆուտբոլիստներին, որոնք հիմա թիմում են

Մխիթարյանն ասաց, որ գործարքը կայացած է: Դա չափազանց կարևոր պահ էր իմ տեղափոխության հարցում: Սա ընտանիքի վերամիավորման պես մի բան է: Ուրախ եմ, որ մենք կրկին միասին ենք»,- Գաբոնցի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է «Hitc»-ը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА