ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փարիզում եղանակի պատճառով ֆորսմաժորային իրավիճակ է ստեղծվել (Տեսանյութ)

08.02.2018 03:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԵՄԱ
Փարիզում եղանակի պատճառով ֆորսմաժորային իրավիճակ է ստեղծվել (Տեսանյութ)

Փարիզում տեղացող առատ ձյան հետեւանքով մայրաքաղաքի գրեթե ամբողջ տարածքում կրկին փակ է երթեւեկությունը: Շարունակվում է խցանված մնալ մայրաքաղաքի 118 մայրուղի, որտեղ գիշերը լուսացրել են մի շարք բեռնատար մեքենաներ: Այս մասին «Իրավունքին» տեղեկացրեց «ԱՅԲ Fm 99.5» ռադիոկայանի ֆրանսիաբնակ լրագրող, հաղորդավար ԱՐՏԱԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ եւ մանրամասնեց. «Առավոտից գնացքների ուշացումները բազմաթիվ խնդիրներ են առաջացրել աշխատանքից ուշացողների համար: Մոտ 3-4 ժամ կայարաներում մարդիկ սառել էին՝ սպասելով գնացքի ժամանելուն: Փակ են դպրոցները եւ մի շարք հաստատություներ: Վերջին տեղեկություների համաձայն, վաղը ցերեկային ժամերից սկսած՝ պետք է իրավիճակը կարգավորվի, բայց սա խիստ հարաբերական է ասված»:

«Դուք լավ չեք պատկերացնո՞ւմ, թե որ երկրի վարչապետ եք ընտրվել»

Հիշեցնենք, որ արդեն երրորդ օրն է, ինչ Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղացող ձյունը ռեկորդային ցուցանիշների է հասնում:  

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА