ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ողբերգական վթար Կապանում. Mercedes-ը կամրջից գլորվելով է ձորը. կա զոհ և վիրավորներ

08.02.2018 09:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ողբերգական վթար Կապանում. Mercedes-ը կամրջից գլորվելով է ձորը. կա զոհ և վիրավորներ

Այսօր՝ փետրվարի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 33 ՕՕ 541 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կապան քաղաքի Բանավան թաղամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 6 մետր բարձրություն ունեցող կամրջից գլորվել ձորը: Վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն: Վիրավորներից երկուսին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, իսկ մեկ վիրավորին և մահացածին՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Մեկ դար անց ևս ոչինչ չի փոխվում. Նաիրա Զոհրաբյանըՙ Փաշինյան-մտավորականներ հանդիպման մասին

 

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանում է քննչական խումբը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդի և վիրավորների ինքնությունը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА