ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ծխախոտի վաճառքի արժեքի բարձրացումը առեւտուր է, այլ ոչ թե դրա դեմ պայքար. Առողջապահության նախարար

08.02.2018 11:05 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ծխախոտի վաճառքի արժեքի բարձրացումը առեւտուր է, այլ ոչ թե դրա դեմ պայքար. Առողջապահության նախարար

Ծխելու դեմ պայքարի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարության ներկայացրած նախագծով նախատեսված տուգանքների չափերն արժանացել է հասարակության քննադատությանը, որոնց առողջապահության նախարար ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆԸ նորմալ է վերաբերում: Նրա խոսքով` ներկայիս նախագիծը միջանկյալ փաստաթուղթ է, որը ենթակա է քննարկման եւ օրենք կդառնա այն, երբ ընդունի ազգային ժողովը: Ըստ Լ. Ալթունյանի, նախագիծը պարզապես առաջարկ է դեպի առողջ ապրելակերպ վարելու համար:

Գիտնականները միջոց են գտել անմահ քաղցկեղային բջիջների դեմ

«Իրավունքը» առողջապահության նախարարից հետաքրքրվեց, թե բացի տուգանքներից, ինչ խելամիտ քայլեր են իրականացնում ծխելու դեմ պայքարելու համար. «Նախագծում մենք ներկայացրել ենք այդ քայլերը»,-նշեց Լեւոն Ալթունյանը եւ չմատնանշեց այդ քայլերից որեւէ մեկը:


Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես է առողջապահության նախարարին հաջողվել թողնել ծխելը, գուցե մի քանի խորհուրդ էլ ծխողների՞ն տա, Լ. Ալթունյանը պատասխանեց. «Առավոտյան արթնացա ու պարզապես չծխեցի»:


Ի դեպ, Լեւոն Ալթունյանի խոսքով, եթե տուգանքների փոխարեն բարձրացնեն ծխախոտի վաճառքի արժեքը, ապա սա պարզապես կդառնա առեւտուր, այլ ոչ թե ծխախոտի դեմ պայքար:

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА