ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գործազուրկ կանանց թիվը կազմում է 66,7 տոկոս. «Փաստ»

08.02.2018 11:58 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ
Գործազուրկ կանանց թիվը կազմում է 66,7 տոկոս. «Փաստ»

 «Հայաստանի բնակչության տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա ընթացքում գնալով աճել է. առաջին եռամսյակում այն կազմել է 58,9%, երկրորդ եռամսյակում՝ 60,5%, իսկ երրորդ եռամսյակում այդ ցուցանիշը կազմել է 63,4%: Այս մասին «Փաստ»–ը տեղեկացավ Ազգային վիճակագրական ծառայությունից:

Նոր նշանակումներ և պաշտոնանկություններ` կառավարության կազմում

Տարվա ընթացքում աճել է նաեւ զբաղվածության մակարդակը. եթե առաջին եռամսյակում զբաղված է եղել բնակչության 47,7%,–ը, ապա արդեն տարվա վերջին եռամսյակում այդ ցուցանիշը հասել է 52,9%–ի։Հրապարակվել է 2017 թվականի սոցիալ–տնտեսական վիճակի մասին զեկույցը, որի մի առանձին հատված տրամադրված է բնակչության զբաղվածության ցուցանիշներին։

Զբաղվածության պետական գործակալության տվյալների համաձայն՝ 2018–ի հունվարի 1–ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 86,0 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 10,2%–ով:

Գյուղաբնակները կազմում են աշխատանք փնտրողների 35,5%–ը, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 10,9%–ով:

Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 81,7%–ը կամ 70,2 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 12,7%–ով: Գործազուրկ կանանց թվաքանակը կազմում է գործազուրկների թվի 66,7%–ը կամ 46,8 հազար մարդ, երիտասարդների թվաքանակը՝ 24,1%–ը կամ 16,9 հազար մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց թվաքանակը՝ 4,2%:

Գործազուրկների թվաքանակում գյուղաբնակները կազմում է 34,8%, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 14,4%–ով:

Առաջին անգամ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 35,6 հազար մարդ, որից 16–29 տարեկան երիտասարդները կազմում են 41,2%–ը:

Նախորդ տարվա երրորդ եռամսյակի տվյալներով գործազրկության մակարդակը հանրապետությունում կազմել է 16,5 %, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1,6%–ով: Զբաղվածների թվաքանակը կազմել է 1032,8 հազար մարդ:

Նախորդ տարվա համեմատ 28,1%–ով աճել է նաեւ գյուղաբնակ գործազուրկների թիվը: Նրանք կազմում են գործազուրկների ընդհանուր թվի 19,7%–ը: Գործազուրկների թվաքանակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2,2%–ով նվազել է տղամարդկանց թվաքանակը եւ գրեթե նույնքան աճել է կանանց տեսակարար կշիռը:

Գործազուրկների թվաքանակում բարձրագույն եւ հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում է 12,4%, միջին մասնագիտական կրթություն ունեցողները` 17,6%, արհեստագործական կրթություն ունեցողները` 5,5%, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 54,9%:

Ըստ տարիքային ցենզի` գործազուրկների թվում 16–29 տարեկանները կազմում են 24,1%, 30–44 տարեկանները` 39,8%, 45–54 տարեկանները` 19,7%, իսկ 55–ից բարձր տարիքի անձինք` 16,4%»:

Արթուր Բաղդասարյանը մի քանի անգամ փորձել է հանդիպել Նիկոլ Փաշինյանին, բայց ստացել է կտրուկ մերժում. «Փաստ»

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА