ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 9.1 տոկոսով

08.02.2018 13:21 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 9.1 տոկոսով

2018 թվականի հունվարին ՀՀ երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 189 177 մարդ, որը 9.1 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշին:

2018 թվականի հունվարին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 178 301 մարդ՝ 5.7 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին: 

Ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն աճել է

2018 թվականի հունվարին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 10 876 մարդ: 2016 թվականի նույն ամսին ուղևորահոսքը կազմել է 4624 մարդ: 

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2018 թվականի հունվարին, նախորդ տարվա նույն ամսվա հետ համեմատած, 11 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք-վայրէջքները:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА