ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ուկրաինահայ գործարար Օլեգ Մկրտչյանին ձերբակալել են

08.02.2018 15:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ուկրաինահայ գործարար Օլեգ Մկրտչյանին ձերբակալել են

Մոսկվայում ձերբակալվել է ուկրաինահայ գործարար, Դոնբասի արդյունաբերական միության համահիմնադիր, գլխավոր տնօրեն Օլեգ Մկրտչյանը: Այս մասին Риа Новости-ին հայտնել է Բասմանի դատարանի մամուլի քարտուղար Յունոնա Ցարևնան:

Էրեբունիում անչափահասի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով Ս. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել, ևս 3 կասկածյալի ձերբակալելու որոշում է կայացվել. ՔԿ

Ինչպես գրում է «Կոմերսանտ»-ը, ձերբակալության պատճառ կարող է լինել ԴԻՄ-ին և Մկրտչյանի այլ բիզնես ծրագրերի համար հատկացված գումարների վատնումը:Գործարարը մեղադրվում է խոշոր չափերի խարդախության մեջ: Հանցագործության հանգամանքները դեռևս չեն բացահայտվել, միայն հայտնի է, որ գործարարը անազատության մեջ կմնա մինչև ապրիլի 5-ը: 

Հայտնի է, որ Մկրտչյանը կապ ունի ՀՀ-ում, Ռուսաստանում և Ուկրաինայում 3 տարբեր ֆուտբոլային ակումբների ղեկավարման հետ: Նրա անունը կապվում է նաև Ալչևսկում և Կամենկայում մետաղագործական գործարանների ղեկավարման հետ: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА