ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կառավարությունում քննարկվել են դեղագործության ոլորտի զարգացման հեռանկարները

08.02.2018 20:42 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Կառավարությունում քննարկվել են դեղագործության ոլորտի զարգացման հեռանկարները

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունում ընդունել է դեղագործական ընկերությունների ներկայացուցիչներին: ՀՀ կառավարության տեղեկատվության և Հանդիպմանը քննարկվել են ոլորտի հետագա զարգացմանն ուղղված քայլերն ու հնարավորությունները:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հարկային և մաքսային վարչարարությանը, օրենսդրական դաշտի բարելավմանը, արտահանման խթանմանն ու ծավալների ավելացմանը, նոր շուկաների ներգրավմանը, այդ ուղղությամբ պետական օժանդակության գործիքակազմերին առնչվող հարցերի: Դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների կողմից հնչեցվել են տարբեր առաջարկություններ:
Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ կառավարությունը կքննարկի պրագմատիկ, իրագործելի, առարկայական բոլոր առաջարկությունները՝ հավելելով, որ գործադիրը պատրաստ է անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել կոնկրետ ծրագրերի և նախաձեռնությունների: Վարչապետը պատասխանատու գերատեսչություններին հանձնարարել է քննարկված հարցերը պահել ուշադրության կենտրոնում և այդ ուղղությամբ իրականացնել համապատասխան քայլեր:

Ինչ հարցեր են քննարկվել Սոչիում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА