ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՌԴ-ն, Իրանն ու Թուրքիան կքննարկեն Սիրիայի հարցը Ստամբուլում

08.02.2018 21:56 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՌԴ-ն, Իրանն ու Թուրքիան կքննարկեն Սիրիայի հարցը Ստամբուլում

Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են Սիրիային առնչվող հարցերի շուրջ եռակողմ հանդիպում անցկացնել Ստամբուլում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով թուրքական աղբյուրին։

Լավրովը եւ Չավուշօղլուն քննարկել են Սիրիային առնչվող խնդիրներ

Բանակցությունների նպատակը կդառնա Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմի խաղաղ կարգավորումը։ Հանդիպման հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ։

Առաջիկա գագաթնաժողովի մասին համաձայնագիրը ձեռք է բերվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցի արդյունքներով։

«Շեշտվել է Սիրիայում դեէսկալացիոն գոտիների ստեղծման մասին Աստանայի պայմանավորվածությունների հստակ և անշեղ պահպանման կարևորությունը։ Հաստատվել է ՄԱԿ ԱԽ 2254 բանաձևի հիման վրա քաղաքա-դիվանագիտական կարգավորման երկուստեք հանձնառությունը՝ հունվարի 30-ին Սոչիում կայացած Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսի որոշումներին համահունչ»,-ասվում է հաղորդագրությունում։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА