ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայկազ Բաղմանյանի որդին չորս մեքենա ունի. «Փաս

09.02.2018 10:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ
Հայկազ Բաղմանյանի որդին չորս մեքենա ունի. «Փաս

«ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Պավել Բաղմանյանը, ով ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի որդին է, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:

«Փաստ». Այս ուսումնական տարում ավելի քան 145 դպրոց շրջանավարտ չի ունեցել

Բաղմանյան կրտսերը հայտարարագրել է երկու հողամաս և չորս ավտոմեքենա՝ երկուական «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի: Նրա ավտոմեքենաների մակնիշներն են «MERCEDES–BENZ G500», «MERCEDES–BENZ E 350 4 MATIC» և երկու «TOYOTA LAND CRUISER PRADO 2.7 I»:

Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 8 միլիոն դրամ, իսկ եկամուտները՝ 2 միլիոն 763 հազար դրամ, որից 1 միլիոն 313 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 1 միլիոն 450 հազար դրամը նշված է որպես այլ եկամուտներ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА