ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գիտնականներն առաջին անգամ լաբորատորիայում մարդկային ձվաբջիջներ են աճեցրել

09.02.2018 13:17 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Գիտնականներն առաջին անգամ լաբորատորիայում մարդկային ձվաբջիջներ են աճեցրել

University of Edinburgh-ի գիտնականներին առաջին անգամ հաջողվել է լաբորատորիայում մարդկային ձվաբջիջներ աճեցնել: Սա կանանց անպտղության բուժման նոր հնարավորություններ է ստեղծում: Այս հայտնագործությունը կարող է օգնել նաեւ քաղցկեղից բուժվող երեխաների ֆերտիլությունը պահպանելու նոր, ավելի արդյունավետ մեթոդներ գտնել:

Վաչագան Ղազարյանին ազատեցին ՊՊԾ պետի առաջին տեղակալի պաշտոնից

Կանայք ծնվում են ձվարաններում չհասունացած ձվաբջիջներով, որոնք սկսում են հասունանալ միայն սեռական հասունացումից հետո: Տասնյակ տարիների աշխատանքից հետո գիտնականներին հաջողվել է ձվաբջիջներ աճեցնել եւ դրանց «ստիպել» հասունանալ ձվարաններից դուրս: Ճիշտ է, այս մոտեցումը, որի մասին հայտնում է Molecular Human Reproduction ամսագիրը, դեռեւս միանգամայն ոչ արդյունավետ է եւ կատարելագործման կարիք ունի. ներկայումս գիտնականներին հաջողվել է ձվաբջիջների միայն 10 տոկոսը հասցնել բեղմնավորմանը պատրաստ լինելուն:

Դրանից բացի, ստացված ձվաբջիջները դեռեւս չեն բեղմնավորվել, ուստի անհայտ է՝ որքանով են առողջ եւ կենսունակ:

«Լաբորատորիայում մարդկային ձվաբջիջներ աճեցնելու հնարավորությունը կարող է ընդլայնել անպտղության բուժման հասանելի մեթդների սպեկտրը: Հիմա մենք աշխատում ենք պայմանների օպտիմալացման վրա, որոնցում ընթանում է օոցիտների զարգացումը, եւ հետազոտում ենք, թե դրանք որքանով են առողջ: Մենք նաեւ հույս ունենք կարգավորող մարմինների հավանության դեպքում պարզել՝ արդյոք հնարավոր է դրանք բեղմնավորել»,- նշել է Էդինբուրգի համալսարանի կենսաբանական գիտությունների դպրոցի առաջատար մասնագետ, պրոֆեսոր Էվելին Թելֆերը:

«Սա անհավանական ճեղքում է, որը ցույց է տալիս, որ լաբորատորիայում հնարավոր է մարդու ձվաբջջի լիակատար զարգացումը, ավելի քան 20 տարի հետո, երբ դա հաջողությամբ փորձարկվեց մկների վրա»,- իր հերթին ասել է Մանչեսթերի համալսարանի վերարտադրողական առողջության դեպարտամենտից պրոֆեսոր Դենիել Բրայսոնը:

Արտամարմնական բեղմնավորման ոլորտում առաջատար CARE Fertility ընկերության հիմնադիր եւ նախագահ, պրոֆեսոր Սայմոն Ֆիշելն էլ, իր հերթին, ասել է, որ հետագա հետազոտություններ են անհրաժեշտ, որ որոշեն՝ կարող են արդյոք այս մեթոդով մշակված ձվաբջիջները առողջ լինել:

«Այս հետազոտությունը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է մեծ թվով լաբորատոր հետազոտություններ կատարել, մինչ կկարողանանք համոզվել, որ կստանանք առողջ նորմալ ձվաբջիջներ, որոնք ստեղծվում են կնոջ ձվարանների հյուսվածքներից, սակայն աճեցվում են in vitro»,- նշել է նա:

Եթե մեթոդի արդյունավետությունը հաստատվի, ապա այն կարող է հույս տալ կանանց, որոնք պոտենցիալ վտանգավոր մեթոդներով են բուժվում, ինչպիսին է քիմիաթերապիան. ապագայում հնարավոր է նրանց ձվարաններից վերցնել չհասունացած ձվաբջիջները, դրանք լաբորատորիայում աճեցնել եւ պահել հետագա բեղմնավորման համար:

Apple-ն Իռլանդիա է ուղղարկել տուգանքի առաջին միլիարդ եվրոն

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА