ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ամերիկացի կոնգրեսականները դեմ են հանդես եկել Թրամփի առաջարկած զորահանդեսին

09.02.2018 13:49 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ամերիկացի կոնգրեսականները դեմ են հանդես եկել Թրամփի առաջարկած զորահանդեսին

ԱՄՆ Կոնգրեսում հայտնվել է օրինագիծ, որն արգելում է ֆինանսական ներդրումները զորահանդեսի կազմակերպման ցանկացած միջոցառումներում։ Վաշինգտոնում Անկախության օրը՝ հուլիսի 4-ին զորահանդես անցկացնելու առաջարկով ավելի վաղ հանդես էր եկել նախագահ Դոնալդ Թրամփը, ով տպավորված է եղել հուլիսի 14-ին Ֆրանսիայում անցկացած զորահանդեսից։

Ռուսաստանին մեղադրել են Ուկրաինայի դեմ Էբոլա վիրուս օգտագործելու մտադրության մեջ

Նախագծի հեղինակը դեմոկրատ կոնգրեսականներն են։ Տեխասից Մարկ Վիզին հայտնել է, որ ուժի ցուցադրությունը չպետք է ընկնի բնակչության ուսերին և վճարվի նրանց հարկերի հաշվին։

Նրա խոսքով՝ բոլոր ամերիկացիները երախտապարտ են զինվորականներին նրանց անձնազոհ ծառայության համար, սակայն թանկարժեք քաղաքական խաղեր կազմակերպելը՝ բացառապես Թրամփի վարկանիշը բարձրացնելու համար, կլինի ռեսուրսների մսխում և վիրավորանք զինված ուժերի նկատմամբ։ Նա կոչ է արել այդ գումարն ուղղել զինծառայողների և վետերանների աջակցությանը։

Այլ կոնգրեսականները կարծում են, որ շքերթների հանդեպ հակվածությունն ավտորիտար ռեժիներին բնորոշ գիծ է։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА