ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Թուրքիա

09.02.2018 14:11 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Թուրքիա

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կայցելի Թուրքիա: Այս մասին պաշտոնապես հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիզեր Նոյերթը: Նա նշել է, որ փետրվարի 11-16-ը պետքարտուղարը կայցելի Հորդանան, Թուրքիա, Լիբանան, Եգիպտոս, ապա Քուվեյթ: Անկարայում Թիլերսոնը հանդիպումներ կունենա թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ` քննարկելով երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանին վերաբերող հարցեր: Ավելի վաղ այդ այցի մասին գրել էին թուրքական լրատվամիջոցները՝ հայտնելով, որ Թիլերսոնից բացի Թուրքիա կայցելի նաև նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Ռայմոնդ ՄըքՄասթերը: ԶԼՄ-ները գրում էին նաև, որ դեռևս պայմանավորվածություն չկա նախագահ Էրդողանի հետ հանդիպման վերաբերյալ՝ հիշեցնելով այն սկանդալը, որը տեղի էր ունեցել Էրդողան-Թրամփ վերջին հեռախոսազրույցից հետո, երբ երկու երկրի նախագահականները իրարից տարբերվող հայտարարություններ էին տարածել:

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ՀԻՆ ԽԱ՞ՂԸ, ԹԵ՞ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԼՈՒՐՋ Է

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА