ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչո՞ւ ՀՀ գլխավոր դատախազը խուսափեց լրագրողների հարցերից

09.02.2018 12:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Ինչո՞ւ ՀՀ գլխավոր դատախազը խուսափեց լրագրողների հարցերից

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը սկզբում ներկայացրեց անցնողՙ  2017 թվականին գրանցված միջադեպերը, հանցագործությունները եւ այն ինչ վերաբերում է դատախազության գործառույթին: Նկատենք, որ Ա. Դավթյանը ասուլիսի սկզբում հայտարարեց, որ հաշվետվությունը ներկայացնելուց անմիջապես հետո հնարավորություն կտա, որպեսզի լրագրողները իրենց հարցերն ուղեն իրեն, սակայն, երբ հերթը հասավ դրան` դատախազը ընտրեց միայն յուրայիներին, իսկ մնացած լրատվամիջոցների հարցերը թողեց անպատասխան, օդի մեջ, պատճառաբանելով, որ զբաղված է եւ ժամանակ չունի: Այդ դեպքում հարց է առաջանում, առհասարակ ո՞ւմ էր հարկավոր դատախազի ասուլիսը, եթե հանրությանը հուզող հարցերին պատասխանելու ժամանակ չուներ` իհարկե բացառությամբ յուրայիների: Այս վերաբերմունքը կարող է խոսել այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազը կամ չունի շատ հարցերի պատասխան, կամ խուսափում է դրանց մասին բարձրաձայնելուց: Այս վերաբերմունքի գնահատականը թողնում ենք հանրությանը, ընթերցողներին: Սակայն նշենք. 2017 թվականին Հայաստանում գրանցվել է կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության 132 դեպք, այն դեպքում երբ 2016 թվականին այդ ցուցանիշը կազմել է 71 դեպք, այսօր լրագրողների հետ հանդիպմանը ամփոփելով 2017թվականը, հայտարարեց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Զինծառայող Արթուր Գասպարյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել հենակետի ավագին

Լրագրողների հարցերից խուսափող դատախազը համեմատության համար տասը տարի հետ գնաց. 2007-ին կոռուպցիայի դեպքերը Հայաստանում ընդամենը 7-ն են եղել։ Նա նաև ուներ հանցագործության այդ մասով Ադրբեջանի վիճակագրությունը՝ 19 դեպք։ «Կոռուպցիոն հանցագործությունները ունեն լատենտայնության բարձր մակարդակ։ Այս տեսակի հանցագործությունները կարող են բացահայտվել քրեական հետապնդման մարմինների հետևողական աշխատանքների շնորհիվ», - հայտարարեց Ա.Դավթյանը։


Գլխավոր դատախազը նշեց, որ այս հանցագործության մասով բացահայտումները վկայել են առանձին պետական մարմիններում համակարգային կոռուպցիոն դրսևորումների մասին. այդպիսի պետական մարմիններից են եղել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, քրեակատարողական ոլորտը, ինչպես նաև բնապահպանության ոլորտը։

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА