ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉՈ°Ւ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ՉԻ ԼՈՒՍԱՎՈՐՎՈՒՄ ԱՄԲՈՂՋ ԳԻՇԵՐ

09.02.2018 21:45 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԻՆՉՈ°Ւ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ՉԻ ԼՈՒՍԱՎՈՐՎՈՒՄ ԱՄԲՈՂՋ ԳԻՇԵՐ

Երեւանի գիշերային լուսավորության խնդիրը, թեեւ վերջին տարիներին բավականին կարգի է եկել, սակայն դժգոհություններ շարունակվում են լսվել: Բողոքների մի մասը վերաբերում է մի շարք երկրորդական փողոցներում լուսավորության բացակայությանը: Շատերն էլ դժգոհ են լուսավորության տեւողությունից:

Երաժշտական գիշեր` Հայաստանի առաջին երաժշտական թանգարանում

 

«Ժամը 12-ից հետո փողոցում անվտանգ չէ»

Այսպես, մեզ դիմած քաղաքացիներից մեկն այսպես է իր խոսքը հիմնավորում. «Լավ է, որ փողոցները լուսավորվեցին, եւ դա ծավալվում է: Բայց գիշերվա ժամը 12-ից հետո քաղաքը հիմնականում մնում է մթության մեջ: Մինչդեռ դա կոչվում է գիշերային լուսավորություն, այսինքն՝ ողջ գիշեր պետք է լինի: Նաեւ այն պատճառով, որ գիշերվա 12-ից հետո լուսավորության բացակայությունը հաճախ պատճառ է հանդիսանում վթարների, վրաերթերի, գողությունների եւ այլն: Այսինքն, ժամը 12-ից հետո փողոցում պարզապես անվտանգ չէ, մինչդեռ հենց դա ապահովելն է գիշերային լուսավորության հիմնական խնդիրներից մեկը: Հասկանալի է, ողջ գիշեր լուսավորելը հավելյալ միջոցներ կպահանջի: Բայց հենց դրա համար է, որ ունենք քաղաքային իշխանություններ, որոնք պարտավոր են այդ միջոցները հայթայթել: Վերջապես, մայրաքաղաքի ծայրամասերում անգամ այդ կարճատեւ գիշերային լուսավորությունը շատ դեպքերում չկա»:

 

Երեւանը 95.3%-ով լուսավորվա՞ծ է

Այսպիսով՝ ի՞նչ են մտածում այդ մասին մայրաքաղաքային իշխանությունները՝ գրավոր հարցմամբ դիմել էինք քաղաքապետարան, որտեղից ստացել ենք հետեւյալ պատասխանը.

- «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ մայրաքաղաքի արտաքին լուսավորության միացում-անջատումը կատարվում է կենտրոնացված, միանում է մութն ընկնելուն պես եւ անջատվում՝ 24:00-ին, համաձայն գործող ձմեռային ռեժիմի (ամառային ռեժիմով մինչեւ ժամը 01:00-ն): Ինչ վերաբերում է մայրաքաղաքի ծայրամասերի փողոցների լուսավորության բացակայությանը, դրանք այն փողոցներն են, որտեղ արտաքին լուսավորության ցանց դեռեւս մոնտաժված չէ եւ կմոնտաժվեն Երեւանի քաղաքապետարանի հետագա տարիների ծրագրերով: Ձեր կողմից նշված ժամանակից շուտ անջատում հնարավոր է միայն ցանցի վթարի դեպքում, որը օպերատիվ կերպով վերացվում է: Տեղեկացվում է նաեւ, որ Երեւան քաղաքը լուսավորված է 95.3%-ով:

Թանգարանային գիշերը կցուցադրվի անցյալ տարվանից գործվող «Երևան 2800 գորգը»

- Իսկ ինչո՞ւ մայրաքաղաքը չի լուսավորվում ամբողջ գիշերվա ընթացքում:

- Առաջիկայում նման ծրագրեր կան: Բացի այդ, հարկ է նշել, որ Երեւան քաղաքի արտաքին լուսավորության ռեժիմը մոտ է արտաքին լուսավորության ոլորտում գոյություն ունեցող համաշխարհային պրակտիկային: Հարկ է նաեւ նշել, որ Երեւանում շուրջ 150 համայնքային նշանակության փողոցներ լուսավորվում են հերթապահ լուսավորությամբ` մինչեւ առավոտյան ժամը 04:00-ն, իսկ Փոքր Կենտրոնը եւ հրապարակամերձ փողոցները՝ մինչեւ լուսաբաց:

Ներկայիս արտաքին լուսավորության ցանցում օգտագործվող լամպերը, ըստ բնապահպանական միջազգային կազմակերպությունների հետազոտությունների, ունեն բավականին բարձր ջերմային արտանետումների աստիճան, եւ դրանցով է պայմանավորված նաեւ Երեւան քաղաքի արտաքին լուսավորության մի մասի ժամը 01:00-ին անջատումը: Ի դեպ, այս համատեքստում է նաեւ, որ ամեն տարի մարտի 25-ին` բնապահպանական միջազգային կազմակերպությունների կոչով ամբողջ աշխարհում (ավելի քան 190 երկրներում) մեկ ժամով անջատվում է լուսավորությունը` դրանով նվազեցնելով ջերմային արտանետումների մակարդակը: Նաեւ տեղեկացնենք, որ մայրաքաղաքում գոյություն ունեն մի շարք փողոցներ, որոնք արդեն կահավորվել են արդիական  էներգաարդյունավետ լուսատուներով, որոնք լուսավորվում են մինչ լուսաբաց` առանց վնաս հասցնելու շրջակա միջավայրին: Բացի այդ, Երեւանի քաղաքապետարանի կողմից իրականացվում են ծրագրային աշխատանքներ` ուղղված մայրաքաղաքի թվով 28 փողոցների արտաքին լուսավորության ցանցերի արդիականացմանը՝  ԼԷԴ լուսատուների տեղադրմանը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА