ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄԸ ԵՐԲԵՎԷ ՉԻ ԿԱՐՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՐԵՊ ԼԻՆԵԼ

09.02.2018 22:15 ԹԵՄԱ
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄԸ ԵՐԲԵՎԷ ՉԻ ԿԱՐՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՐԵՊ ԼԻՆԵԼ

Լրանում է 1988 թվականի Սումգայիթ քաղաքի հայ բնակչության կոտորածների 30 տարին: Սումգայիթից սկսած հայերի կոտորածները շարունակվեցին Ադրբեջանի բազմաթիվ այլ բնակավայրերում: Արդյունքում, զոհերցից զատ, բազմաթիվ հայեր դարձան անօթեւան: Ու որ ամենացավալին է, նրանցից շատերը այսօր էլ կրում են այդ ամենի հետեւանքները. զրկված են կենցաղային ամենաչնչին պայմաններից, տնից, ապրուստից...

Կոչ եմ անում հաշվի առնել Հայոց ցեղասպանության դասերը՝ նոր ոճրագործություններ թույլ չտալու համար. ԱՄՆ կոնգրեսական

Ուրեմն ինչո՞ւ 1988-1990 թվականների Սումգայիթի եւ Բաքվի ջարդերը ժամանակին չորակվեցին` որպես ցեղասպանություն: Այն դեպքում, երբ ներկայիս իրաքյան եզդիների հետ կատարվածը Հայաստանը պաշտոնապես ճանաչեց ցեղասպանություն: Վերոհիշյալ հարցով դիմեցինք ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, ով մասնավորապես նշեց:

- Մեր պետությունը միանգամայն ճիշտ վարվեց՝ ճանաչելով եզդի ժողովրդի ցեղասպանությունը:

Միեւնույն ժամանակ, բոլորիս համար պարզից պարզ է, որ իր բնույթով, իրականացման մեթոդներով Սումգայիթի եւ Բաքվի, ինչու չէ, Խորհրդային Ադրբեջանի հայաշատ այլ վայրերի հայության զանգվածային ջարդերն ու թալանը, բռնի տեղահանությունները մեր ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանություն էր: Եվ մեր հասարակության մեջ դա այդպես էլ ընկալվում է, իբրեւ Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ գործած ոճրագործություն, ցեղասպանություն: Նաեւ չմոռանանք, որ հայերի կոտորածներ եւ ջարդեր Ադրբեջանում՝ անկախ Ադրբեջանի Հանրապետությունում տեղի են ունեցել նաեւ 1918-1920 թթ.-ին:

Ինչ վերաբերում է ՀՀ–ի կողմից պաշտոնական ճանաչման-չճանաչմանը, ապա անկախության շրջանում, որքանով տեղյակ եմ, որոշակի քննարկումներ եղել են, գոնե՝ հասարակության կողմից ներկայացվել է նման պահանջ: Թե ինչու պետական մակարդակով դեռ չի ճանաչվում, կդժվարանամ ասել, հավանական է, որ կապված է արցախյան բանակցային գործընթացի հետ: Ամեն դեպքում, խնդրի բարձրաձայնումը երբեւէ չի կարող ժամանակավրեպ լինել: Առավել եւս, մենք տեսնում ենք, որ այսօր Ադրբեջանն աշխարհով մեկ բացականչում է՝ իբրեւ թե հայերի կողմից իրականացվել է Խոջալուի ցեղասպանությունը: Այն դեպքում, երբ Խոջալուի դեպքերի իրական պատմությունը միանգամայն այլ բան է վկայում: Եթե Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ իրականացված ցեղասպանության ճանաչման խնդիրը այսօր մտնի օրակարգ, ապա որեւէ մեկի համար դա անակնկալ չպետք է լինի:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА