ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

19-ամյա ծննդկանին վատ վիճակnւմ nւղարկել են տnւն, nր տանը մեռնի. hարազատները բողnքnւմ են

09.02.2018 17:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
19-ամյա ծննդկանին վատ վիճակnւմ nւղարկել են տnւն, nր տանը մեռնի. hարազատները բողnքnւմ են

Լուսանկարում՝ Լիլիթը
Երիտասարդ կնոջ մահվան յոթերորդ օրը լրանալուց հետո նրանք որոշել են բողոքի ձայն բարձրացնել, գնալ կատարվածի հետքերով ու վերհանել եղելությունը: Նրանք կարծում են, որ ծննդաբերությունից հետո վատ ինքնազգացողություն ունեցող Լիլիթին համառորեն դուրս գրելն ու տուն ուղարկելը միտումնավոր է եղել, որպեսզի նա մեռնի ոչ թե բուժհաստատությունում՝ իրենց համար բացասական ցուցանիշ ապահովելով, այլ տանը:

Հավատացեք, որ այսօր հնչող դպրոցական վերջին զանգը ձեզ առաջնորդում է երազանքի Հայաստան. Նախագահը՝ շրջանավարտներին

Լիլիթի մայրը՝ Լենա Խ.-ն, մեզ հետ զրույցում պատմեց, որ աղջիկը հղիության ինն ամիսների ընթացքում «Էրեբունիում» գտնվել է բժիշկ Դավիթ Ա.-ի հսկողության տակ, ի դեպ՝ որոշ ժամանակ բուժում ստանալուց հետո: Հղիության ընթացքում Լիլիթին անընդհատ ասվել է, որ պտղի դիրքը ճիշտ չէ, եւ պետք է կեսարյան հատում անել:

Վերջին օրը, սակայն տեղեկացրել են, որ երեխան փոխել է դիրքը, եւ կեսարյան հատման անհրաժեշտություն այլեւս չկա: Դավիթ Ա.-ն, ըստ տիկին Լենայի, մանրամասնել է՝ գլուխը մի քիչ բարձր է մնացել, դժվար կլինի, բայց ոչինչ, կօգնենք, ինքնուրույն կծննդաբերես:

Երեխան ծնվել է մեծ դժվարությամբ, իսկ երիտասարդ մայրը դրանից հետո սկսել է իրեն ավելի ու ավելի վատ զգալ: «Ամսի 25-ին ես գնացի երեխային տեսա (նկատի ունի դստերը՝ Լիլիթին), շատ վատ էր, տաքություն ուներ: Մի ձեւի ոնց որ հավես չուներ, չէր խոսում հետս…»,- ասաց մահացած ծննդկանի մայրը եւ հուզվելով այլեւս չկարողացավ խոսել:

Նրան շարունակեց Լիլիթի հորաքույրը: «Լիլիթն ասել է, որ ներսից ցավեր ունի, կախվածություն ունի, տաքություն ունի, իսկ բժիշկն իրեն բացատրել է, որ կարերն այտուցված են, կախված է, դրանից է տաքությունը: Ես չեմ հասկանում, եթե կարերը այտուցված են, բժիշկն ի՞նչ պիտի անի:

Այտուցվածություն՝ նշանակում է կա բորբոքային պրոցես»,- կարծիք հայտնեց Արմիեն Ա.-ն: Հաջորդ օրը Լիլիթին այցելել է սկեսուրը եւ հարսին հայտնաբերել էլ ավելի վատ ինքնազգացողությամբ: Ծննդաբերության երրորդ օրը, սակայն ծննդկանին դուրս են գրել, ինչը չի նշանակում, որ նա սկսել էր իրեն լավ զգալ:

«Երրորդ օրը, երբ որ դուրս են գրել, երկու հոգի թեւերը մտած վերելակից դուրս են բերել, հասցրել ամուսնուն: Ամուսինը ծաղիկներով է դիմավորել, երեխան (Լիլիթը-խմբ.) ասել է՝ ես չեմ կարող բռնել ծաղիկը, մի տուր, ես լավ չեմ, ես մեռնում եմ: Ամուսինը նայում, տեսնում է քրտինքի մեջ կորած, տաքության մեջ վառվում է: Հենց վերելակի մոտից զանգում է բժշկին, ասում է՝ բժիշկ, կինս լավ չէ, ոնց իրեն ես տուն տանեմ, ախր մենք գյուղ տեղ ենք ապրում, հեռու ենք:

Բժիշկը պատասխանում է՝ խնդիր չկա, տաքություն է, կասեմ ինչ դեղեր անեք, արյան տոկոսն է ցածր, սնիկերս տվեք, թող ուտի, անալգին-դիմեդրոլ արեք, թող քնի, իրեն մի խանգարեք»,- փոխանցեց տիկին Արմինեն եւ զայրացած ավելացրեց. «Այսինքն՝ թող քնի, մեռնի, իրեն մի խանգարեք, կարեւորը՝ հիվանդանոցում չմեռնի»:

Մանրամասներն՝ այստեղ

Դուք կենսասիրության եւ լավատեսության ուղենիշ եք միլիոնավոր մարդկանց համար. ՀՀ նախագահի ուղերձն Ազնավուրին

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА