ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-ը Թուրքիային «պատժելու» համար ցեղասպանության օրինագիծը օրակարգ կբերի. Haberturk

09.02.2018 17:55 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ-ը Թուրքիային «պատժելու» համար ցեղասպանության օրինագիծը օրակարգ կբերի. Haberturk

Փետրվարի 11-ին Թուրքիա են մեկնելու ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը և  ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, գեներալ Ռայմոնդ ՄաքՄասթերը:

Էրդողանը եվրոպաբնակ թուրքերի համար նախընտրական հանրահավաք է անցկացնելու Բոսնիայում

Ըստ թուրքական «Internethaber» լրատվական կայքի՝  ամերիկացի պաշտոնյաները  թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ կքննարկեն թուրք-ամերիկյան լարված հարաբերությունները:

Վաշինգտոնում «Haberturk» լրատվամիջոցի թղթակիցը տեղեկություն է հաղորդել, որ ԱՄՆ-ը Թուրքիայի դեմ պատրաստվում է կիրառել պատժամիջոցներ ՝ օգտագործելով Հայոց ցեղասպանության հարցը:

Նշվում է, որ հայաշատ Կալիֆորիայի օրենսդիրները նորից օրակարգ կբերեն  Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը:

Աղբյուրի պնդմամբ՝ եթե ամերիկյան նախկին ղեկավարության համար ձեռնտու չէր այդ օրինագիծը, ապա այժմ իրավիճակը փոխվել է:

Թղթակցի խոսքերով՝ այս անգամ մեծ է հավանականությունը, որ ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը կընդունվի, քանի որ, եթե նախկինում վերոնշյալ օրինագիծը կանխելու համար Թուրքիային օգնում էր իսրայելական լոբին, ապա այժմ այդ աջակցությունը այլևս չկա:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА