ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ցավում եմ, որ այսօր չկա «քուչա» հասկացողությունը». Դավիթ Շումսկի

09.02.2018 23:28 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ցավում եմ, որ այսօր չկա «քուչա» հասկացողությունը». Դավիթ Շումսկի

Կայացավ «Անկում» քրական դրամայի պրեմիերան, որն ինչպես ֆիլմի սցենարի հեղինակ եւ բեմադրող ռեժիսոր Զորիկ Հովսեփյանն է նշում, իսկական կրիմինալ է, այլ ոչ թե մի ջութակահարի պատմություն, ով միջոց չունի ապրելու եւ հաց է գողանում: Իրական պատմության վրա հիմնված այս ֆիլմը պատմում է երկու մանկության ընկերների մասին, որոնք ընկնելով քրեական աշխարհ՝ հաղթահարում են բազմաթիվ խոչընդոտներ եւ կայանում՝ որպես հեղինակություն, սակայն անցյալը նրանց հանգիստ չի թողնում: Իսկ քրեական հեղինակություններից մեկի՝ Աբելի կերպարն էլ ֆիլմում կերտել է դերասան ԴԱՎԻԹ ՇՈՒՄՍԿԻՆ, ում հետ «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցելու ֆիլմի նկարահանումների, իր հերոսի եւ մերօրյա իրականության մասին:

«Վսյո». Սամվել Ալեքսանյանը քաղաքականությունից դո՞ւրս է գալիս (Տեսանյութ)

- Դավիթ, Ձեր հերոսը ֆիլմի վերջում տուն վերադարձավ, ըստ Ձեզ, նա դարձի եկա՞վ, թե՞ այնուամենայնիվ, մնաց իր գաղափարներին հավատարիմ:

- Կարծում եմ՝ կերպարս մնաց իր գաղափարներին, ոչ մի բան էլ իր կյանքում չփոխվեց: Եթե նկատեցիք, ֆիլմի սկզբում նա եկել էր իր հիշողությունների հետեւից: Ռեժիսորը հմտորեն ցույց էր տվել, որ ինքն այդ ամենը չի մոռացել: Ֆիլմում ասված չէ, բայց, ըստ իս, նա իր նույն գաղափարներով է ապրել, ինչ-որ մի տեղ նա էլի նույնն է մնացել, ուղղակի, այս անգամ մենակ:

- Առիթ եղե՞լ է նաեւ քրեական աշխարհից մարդկանց կարծիքներ լսելու՝ Ձեր կերպարի մասին:

- Դեռեւս՝ ոչ, բայց կարծում եմ՝ կհավանեն, որովհետեւ սկզբնական սցենարը գրելիս, նկարահանման ընթացքում մենք շատ ենք հարցրել, խորհրդակցել… Այնպես որ, իրենք իրենց լուման ունեն այս ամենի մեջ:

- Նկարահանումների ժամանակ ինչ-որ բարդությունների հանդիպեցի՞ք:

- Ահավոր բարդ էր Սեւանի ափին տեղի ունեցող դրվագը նկարելը: Մի ամբողջ օր կորցրեցինք, որովհետեւ եղանակը անսպասելիորեն փչացավ: Անձրեւ էր, ցուրտ, մի խոսքով ՝ չէինք կարողանում ոչ մի կերպ աշխատել: Կարելի է ասել մի նկարահանման օր, ուղղակի ձախողվեց: Թերեւս միակ բարդությունը դա է եղել:

- Ֆիլմը տարբերակում է դնում՝ բակի եւ «քուչա» հասկացողությունների միջեւ: Ի վերջո, ո՞րն է ավելի լավ:

- Շատ հստակ ֆիլմում անդրադարձել ենք նրան, որ հիմա բակ է, առաջվա «քուչա» հասկացողությունը չկա: Ճիշտն ասած, ցավում եմ, որ չկա «քուչա» հասկացողությունը, որովհետեւ այն ժամանակ կար ճիշտ, իսկ հիմա այդ ամենը կորել է մեր երիտասարդության մեջ:

- Այդ ճիշտը երբեմն արյունոտ ավարտ է ունենում, ինչպես ֆիլմում տեղի ունեցավ…

​​​​​​​Նոր զուգերգ՝ Հակոբ Հակոբյանից եւ Արմեն Հովհաննիսյանից (Պրեմիերա)

- Երբեմն՝ այո, բայց գոնե ճշտի համար է արյուն թափվում, ոչ թե ամեն մի հիմար պատճառով: Ի վերջո, ժամանակին ամեն հանած արյունի համար մարդիկ պատասխան էին տալիս:

- Պրեմիերայից հետո ի՞նչ սպասումներ ունեք  «Անկումից»:

- Դժվար է ասել, որովհետեւ շուկայում նման ֆիլմեր շատ քիչ են նկարահանվում, քանի որ այն կոմերցիոն ֆիլմ չի համարվում: Այս պահին դժվար է խոսել սպասումների մասին, բայց վստահ եմ, որ ֆիլմը կգտնի իր հանդիսատեսին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА