ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վարչապետի մոտ քննարկվել է «Հայաստանի Զարգացման Ռազմավարություն 2030» փաստաթուղթը

10.02.2018 14:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Վարչապետի մոտ քննարկվել է «Հայաստանի Զարգացման Ռազմավարություն 2030» փաստաթուղթը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ քննարկվել է «Հայաստանի Զարգացման Ռազմավարություն 2030» նախագիծը, որը մշակվել է վարչապետի կողմից 2017թ. սեպտեմբերին տվրած հանձնարարականի հիման վրա:Ռազմավարության մեջ ներառված են մի շարք ոլորտներ, մասնավորապես՝ տնտեսական զարգացում, մշակույթ և ինքնություն, բնապահպանություն և բնական պաշարներ, հանրային և տարածքային կառավարում, կրթություն, գիտություն և նորարարություն, մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն և արդարադատություն, պաշտպանություն և անվտանգություն, ենթակառուցվածքներ, սոցիալական ծառայություններ:

Հրդեհ Փարվանա ռեստորանային համալիրի մոտակայքում

Փաստաթղթի նախապատրաստական աշխատանքները մեկնարկել էին նախորդ տարվա սկզբից, իսկ սեպտեմբերից՝ վարչապետի հանձնարարությամբ, հանրապետական գործադիր մարմինների կողմից ձևավորվել էին աշխատանքային խմբեր, որոնք թեմատիկ քննարկումներ էին իրականացնում՝ համագործակցելով Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ:

Փաստաթղթի վերաբերյալ իրենց կարծիքներն ու գնահատականներն են հայտնել մի շարք շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА