ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայտնի են լավագույն եւ վատագույն մարզպետներն, ըստ շաբաթվա քվեարկության

10.02.2018 23:28 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Հայտնի են լավագույն եւ վատագույն մարզպետներն, ըստ շաբաթվա քվեարկության

Iravunk.com-ում արդեն երկրորդ շաբաթն է, ինչ ընթանում է քվեարկություն, որի միջոցով մեր ընթերցողները հնարավորություն ունեն գնահատելու, թե ըստ իրենց, ովքեր են Հայաստանի Հանրապետության լավագույն եւ վատագույն մարզպետները: Նշենք, որ այս պահին քվեարկությանը մասնակցել է 107 մարդ, որի արդյունքում ամենաշատ ձայները ստացել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը՝  23.15%: Նրան հաջորդում է Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը՝  15.74%Երրորդ հորիզոնականում է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը՝ 14.81%: Իսկ չորրորդ տեղում, ինչպես նախորդ շաբաթ, շարունակում է մնալ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը՝  14.68 %:

16-ամյա հայ մոդելը՝ ռուսական պոդիումում. կայացավ «Էստեթ նորաձեւության շաբաթը»

Ամենաքիչ ձայները ստացած մարզպետների եռյակը հետեւյալն է՝ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյան՝ 4.59%, Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյան՝ 3.67%, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյան՝ 1.83%:

Իսկ թե ինչպիսի՞ն կլինի քվեարկության պատկերն առաջիկա շաբաթվա վերջում, կախված է հենց ձեր քվեարկությունից: Այնպես որ, քվեարկելու համար, կարող եք անցնել ստորեւ նշված հղումով եւ ընտրել ձեր կարծիքով` լավագույն մարզպետին: Հետեւաբար, ամենաքիչ ձայները հավաքած մարզպետն էլ կճանաչվի վատագույնը:

http://iravunk.com/#poll_block

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА