ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Կիրիլ Առաջինին

12.02.2018 01:54 ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Կիրիլ Առաջինին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը փետրվարի 11-ին Մերձմոսկովյան Ռամենսկի շրջանում «Սարատովյան ավիաուղիներ»-ին պատկանող ինքնաթիռի կործանման կապակցությամբ՝ ցավակցագիր է հղել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքին։ Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Արամ Ա-ն լռում է եկեղեցու դեմ սկսված արշավի մասին, բայց խառնվում հայաստանյան քաղաքականությանը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգեւոր խորհրդի, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հոգեւոր դասի եւ հավատացյալների անունից վշտակցություն է հայտնել Ռուս Ուղղափառ Եկեղեցու հովվապետին, Ռուսաստանի ժողովրդին եւ ավիավթարի հետեւանքով զոհվածների ընտանիքներին ու հարազատներին:

«Հայցում ենք Երկնավոր մեր Տիրոջը՝ Իր օթեւաններում խաղաղության մեջ հանգչեցնել զոհվածների հոգիները եւ Սուրբ Հոգու մխիթարություն շնորհել նրանց բարեկամներին», - նշել է Նորին Սրբությունը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթել է, որ Աստված խաղաղ եւ անվրդով պահի ու պահպանի Ռուսաստանի Դաշնությունը եւ նրա աստվածասեր ժողովրդին։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА