ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Թող Մեհրիբան Ալիեւան հիշի, որ իրենցից առաջ Էլչիբեյը խեղդվեց Սեւանում…»

12.02.2018 23:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Թող Մեհրիբան Ալիեւան հիշի, որ իրենցից առաջ Էլչիբեյը խեղդվեց Սեւանում…»

Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասան Զաքիրովը հավաքել է իր գեներալներին եւ հրահանգել՝ նախապատրաստվել իրենց ղեկավարի հրահանգներն իրականացնելու գործողություններին: Այս մասին նշում է գրող, հրապարակախոս, «Մայրազոր» նախաձեռնության հիմնադիր Ռուզան Ասատրյանը եւ հավելում. «Այս Զաքիրով կոչվածը մոռացել է Իրանի ՊՆ-ի խոստովանությունը, որ եթե պարսիկները իրենց չօգնեին, հայերը կմտնեին Բաքու»:

Արեւմուտքի եւ հատկապես ԱՄՆ տնտեսական քաղաքականությունն ու պատժամիջոցները նպաստեցին ՌԴ, Իրան, Թուրքիա մերձեցմանը տնտեսական հենքի վրա

Մտավորականն, այնուհետեւ ընդգծում է, որ հավատում է մեր զինուժին, հավատում է մեր զինվորների ոգուն ու մարտունակությանը. «Հավատում եմ ձեզ, արցախցիների անկոտրում ոգուն, սփյուռքի սրտին եւ հոգուս աչքերով տեսնում եմ, եթե այս անգամ ազերիների ոհմակը փորձ անի խախտել պայմանավորվածությունների սահմանը, ապա Հայաստանը ետ կվերադարձնի ոչ միայն Ստալինի կողմից նվեր ստացած մեր Գանձակն ու Նախիջեւանը, այլեւ՝ Մանթաշովի կառուցած նավթահորերը»:

Եզրափակելով խոսքը՝ Ռ. Ասատրյանը շեշտում է. «Թող այս տողերը Մեհրիբան Ալիեւան աչքի անցկացնի, սանձահարի իր ամուսնու երեւակայությունը եւ հիշի, որ իրենցից առաջ Էլչիբեյը խեղդվեց Սեւանում...»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА