ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-ն նախատեսել է 2019-ին Հայաստանին որպես տնտեսական օգնություն տրամադրել 3,24 մլն դոլար

13.02.2018 17:10 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ-ն նախատեսել է 2019-ին Հայաստանին որպես տնտեսական օգնություն տրամադրել 3,24 մլն դոլար

Փետրվարի 12-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրապարակել է 2019 ֆինանսական տարվա համար առաջարկվող բյուջեի նախագիծը, որը զգալի կրճատումներ է նախատեսում միջազգային օգնության տրամադրման հարցում: The Washington Post-ի հաղորդմամբ, Թրամփի վարչակազմը կրկին փորձում է խոշոր կրճատումներ անել Պետքարտուղարությանը տրամադրվող գումարի հարցում՝ չնայած Կոնգրեսը մերժել էր նման փորձն անցած տարի:

Իրանական գազը սահմանին 15 դոլարով թանկ է, քան՝ ռուսական գազը. Նախարար

Բյուջեի նախագծում նշվում է, որ Հայաստանին ռազմական վերապատրաստության համար հատկացվող գումարը 2018 և 2019 թվականներին կկազմի 600 հազարական դոլար: 2017 թվականին այդ գումարը կազմել է 559 հազար դոլար:Ըստ փաստաթղթի՝ 2018 թվականին  նախատեսվում է  տնտեսական աջակցության ծրագրի շրջանակում Հայաստանին տրամադրել 4 միլիոն դոլար, իսկ 2019 թվականին՝ 3,24 միլիոն դոլար: 2017 թվականին այդ ուղղությամբ հատկացում Հայաստանին չի տրամադրվել:

Հայաստանին 2018 և 2019 թվականներին ռազմական օգնության համար միջոցներ նախատեսված չեն՝ չնայած 2017 թվականին այդ նպատակով երկրին հատկացվել է 1 միլիոն դոլար: 

Թմրանյութերի միջազգային վերահսկողության ոլորտում Հայաստանին 2018 և 2019 թվականներին նախատեսվում է հատկացնել 1,5 միլիոնական դոլար: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА