ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այս գործելաոճը վարկաբեկում է ընդհանրապես ընդդիմություն հասկացությունը»

14.02.2018 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Այս գործելաոճը վարկաբեկում է ընդհանրապես ընդդիմություն հասկացությունը»

Երեւանի ավագանու հերթական նիստը երեկ վերածվեց իսկական մղձավանջի, իսկ գլխավոր դերում, ինչպես միշտ, երեք «հրացանակակիրներն» էին` «Երկիր ծիրանի» խմբակցության կանայք` Զարուհի Փոստանջյանը, Մարինա Խաչատրյանը եւ Անի Աղեկյանը: Վերջիններս, այս անգամ գերազանցելով իրենց իսկ երեւակայությունը, եկել էին նիստին` ո՛չ ավել, ո՛չ պակաս կոյուղաջրերով լի տարաներով «զինված»: Եվ երբ որոշեցին կիրառել «զենքն» ու շաղ տալ կեղտաջուրը նիստի դահլիճով մեկ, սկսվեց իրարանցում: ԵԾ-ականներն իրենց նման արարքը բացատրեցին, թե Նուբարաշենի ՔԿՀ-ի կոյուղու ջրերի պատճառով տեղի մարդիկ ստիպված են շնչել այդ գարշահոտը, հիմա էլ` դուք շնչեք: Բայց իրականում գլխավոր նպատակը իրենց նախընտրական ծրագրից չշեղվելն էր. նրանք խոստացել էին քաղաքապետարանը վերածել դժոխքի ու, ըստ էության, հետեւողական իրականացնում են այդ ծրագիրը: Սակայն եթե ժամանակին այս ամենին անլուրջ էին վերաբերվում գործընկեր ընդդիմադիրներն ու իշխանավորները, այժմ «Երկիր ծիրանիի» սցենարները դառնում են վտանգավոր` առնվազն կյանքի եւ առողջության համար: Տեղի ունեցածի մասին պարզեցինք հենց Երեւանի ավագանու անդամների կարծիքները:

Հայաստանի և Երևանի դրոշները տիեզերքում են. իրադարձությունը ոգևորության ալիք է բարձրացրել Ռուսաստանի հայերի շրջանում

«Ի ՎԵՐՋՈ, ՄԻ ՔԻՉ ԷԼ ԿԻՆԸ ՊԵՏՔ Է ԻՐԵՆ ՉԱՓԱՎՈՐ ՊԱՀԻ»

Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ« ՀՀ առողջապահության նախարարության քույրական գործի գլխավոր մասնագետ եւ ԵՊԲՀ-ի քույրական գործի կազմակերպման ամբիոնի վարիչ ԱԼԻՆԱ ՔՈՒՇԿՅԱՆԸ տեղի ունեցածից հետո պատրաստվում է ներերակային կաթիլային ներարկումներ ընդունել, որպեսզի մաքրի օրգանիզմն այդ թույնից: Ըստ նրա` տարաներում թունավոր նյութ էր լցված. «Ինքս, լինելով բժիշկ, շատ լավ հասկանում եմ, որ այն բոլորի առողջությանը վնաս էր: Նիստին ներկա թե՛ լրագրողների, թե՛ ավագանու անդամների շարքում երիտասարդ աղջիկներ կան, որոնց մեջ կարող է եւ հղիներ լինեն, չի՛ կարելի այդպես: Սա շատ սխալ պահվածք է, հարցերը նմանատիպ ձեւով չեն լուծվում»:

Ա. Քուշկյանի համոզմամբ` պետք չէ վարկաբեկել Երեւանի քաղաքապետարանը եւ  21-րդ դարում չի կարելի նման մեթոդներով աշխատանքներն առաջ տանել. «Ի վերջո, մի քիչ էլ կինը պետք է իրեն չափավոր պահի, մինչդեռ ամեն անգամ ինքներդ էլ տեսնում եք, որ նման պայմաններում աշխատելն ուղղակի նորմալ չի կարող լինել»:

«ԱՅՍՕՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՆՔ ԴԱՀԼԻՃՈՒՄ»

Միջադեպից նույնքան բորբոքված էր նաեւ Երեւանի ավագանու ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար ԴԱՎԻԹ ԽԱԺԱԿՅԱՆԸ, որը նախեւառաջ ընդգծեց. «Կարծում եմ, որ մշտապես պետք է ապահովել ընդդիմադիրների ձայնը, եւ միշտ եմ այդպես կարծել, բայց այն, ինչ տեղի ունեցավ, դուրս է եկել բոլոր չափերից եւ սահմաններից: Մենք, փաստորեն, այսօր խնդիր ունենք` հասարակական կարգ ապահովելու դահլիճում` կարգ, որ կապահովվեր փողոցում, հրապարակներում: Մինչդեռ ավագանու նիստերի դահլիճում չենք կարողանում դա անել: Ըստ իս, պետք է այս մասին մտածենք, որովհետեւ այստեղ խոսում ենք, քննարկում ենք հարցեր, ունենում ենք ելույթներ, փորձում դրանց բովանդակային կողմից անդրադառնալ եւ ամեն անգամ տարբեր աստիճաններով եւ այս անգամ այդ աստիճանների չափից դուրս էին, եւ մեր միտքը կրկին խաթարվեց»:

Ովքեր են Երևանի ավագանու «Ելք» խմբակցության նոր անդամները

«ԼՐԻՎ ՃԻՇՏ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻՆ ԴՈՒՐՍ ԵԿԱՆՔ ԱՅԴ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ»

«Երկիր ծիրանի» խմբակցությունից մի քանի ամիս առաջ դուրս եկած եւ այսօր, որպես անկախ ավագանի, նիստերին մասնակցող ՄՆԱՑԱԿԱՆ ՊԱՐԱԿՇԻԵՎԻ խորին համոզմամբ էլ` կատարվածը բոլոր մարդկային, օրինական չափանիշներից դուրս էր. «Երբ մարդկանց ամեն երկրորդ բառը երեւանցու շահերի մասին է, ես մի բան պետք է ասեմ, որ այս գործելաոճը ոչ միայն ի շահ երեւանցիների չէ, այլեւ ընդհակառակը` վնասում է երեւանցիների շահերին: Եվ ավելին` այս գործելաոճը վարկաբեկում է ընդհանրապես ընդդիմություն հասկացությունը»:

Մ. Պարակշիեւի գնահատմամբ. «Ինչ տեղի ունեցավ Երեւանի ավագանու նիստի ժամանակ, վառ ապացույցն է նրա, որ իմ եւ Պետրոսյան Հայկի քայլը, առ այն, որ մենք դուրս եկանք այդ խմբակցությունից, լրիվ ճիշտ եւ ժամանակին էր, որովհետեւ ես ինձ անձամբ չեմ տեսնում այսպիսի գործելաոճի մեջ: Ուղղակի, խորհուրդ կտայի նախկին կոլեգաներին մտածել իրենց հետագա քայլերի մասին, որովհետեւ իրենց համար սա ոչ մի լավ բան չի բերի»:

«ՈՒՐԻՇ ՄԱՍՆԱԳԵՏԻ» ԿԱՐԻՔ ԿԱ՞

«Կոյուղաջրերով օպերացիայից» հետո` հանուն հավասարության փորձեցինք պարզել նաեւ «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ տեսակետը, որին, ի դեպ, իր գործընկերների հետ, այլեւս հսկում էին շտապօգնության աշխատակիցները, թեպետ ինչպես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կասեր, «ուրիշ մասնագետի» կարիք կար: Ինչեւէ, տիկին Փոստանջյանը, խոսելով գարշահոտ պարունակության մասին, որով «օծել» էին ավագանու նիստերի դահլիճը, շեշտեց. «Իհարկե, վնասակար է, միայն այդ հոտից մենք կարող ենք նույնիսկ ործկալ...»: Ըստ էության, ֆեմինիստական հովերով տարված ընդդիմադիր տիկինը հենց այս նախադասությամբ հաղորդում տվեց` իր իսկ կատարած հանցավոր արարքի մասին:

Հայկական կողմը նախատեսում է վերականգնել ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցային հանդիպումները. Զոհրաբ Մնացականյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА