ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեծ Մասրիկ համայնքում արևային կայան կկառուցվի

15.02.2018 16:19 ԹԵՄԱ
Մեծ Մասրիկ համայնքում արևային կայան կկառուցվի

Կառավարությունը որոշել է համաձայնություն տալ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի վարչական տարածքում գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող` 97.3709 հեկտար մակերեսով հողամասը Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին նվիրաբերելուն՝ որպես պետություն-համայնք-մասնավոր համագործակցություն: Նման որոշում ընդունելը բխում է կառավարության համապատասխան որոշմամբ հավանության արժանացած «Արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ներդրումային ծրագրի» իրականացման նպատակներից: Արդյունքում կհստակեցվեն համայնքի վարչական տարածքում Մասրիկ 1 46-ից 55 ՄՎտ արևային ֆոտովոլտային կայանի կառուցման նպատակով կազմակերպվելիք մրցույթի պայմանները, մրցույթի մասնակիցների համար կորոշակիանա հողամասի կարգավիճակը և դրա նկատմամբ սեփականության իրավունքի ձեռք բերման ծախսերի մեծությունը կդառնա հեշտ կանխատեսելի, ինչպես նաև կմեղմվեն հողամասի կարգավիճակով կամ դրա հատկացմանը վերաբերող խնդիրներով պայմանավորված մրցույթի ամփոփման երկարաձգման (ուշացումների) հնարավոր ռիսկերը։

Արամ Ա-ն լռում է եկեղեցու դեմ սկսված արշավի մասին, բայց խառնվում հայաստանյան քաղաքականությանը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը զեկուցել է, որ վարչապետի հանձնարարականով արևային էներգետիկայի զարգացման բնագավառում իրականացվում են այլ միջոցառումներ ևս: «Իրականացնում ենք նաև առաջին կուտակիչ կայանի նախահաշվային և նախագծային աշխատանքները, որոնք կավարտվեն ամենայն հավանականությամբ ապրիլ ամսին: Այս երկուսը միասին հնարավորություն կտան մեզ նախանշելու Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման իրական ուղենիշերը», - ասել է նախարարը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА