ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կասեցվել է երեք արտադրամասի գործունեություն, երկուսինը՝ վերականգնվել (ֆոտո)

15.02.2018 18:09 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Կասեցվել է երեք արտադրամասի գործունեություն, երկուսինը՝ վերականգնվել (ֆոտո)

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողական գործողություններ է իրականացրել,  Երեւան Խուդյակով Հ165/4 հասցեում գործող  Ա/Ձ Դավիթ Եփրեմյանին, Կոտայքի մարզի Գառնի համայնքում գործող անհատ ձեռնարկատեր Հովհաննես Մանուկյանին եւ «Հացագործ Անդրանիկ» ՍՊԸ-ին պատկանող  հացի արտադրամասերում:

ՍԱՊԾ-ն պանրի փոշուց վերցված նմուշում մանրէներ է հայտնաբերել. արտադրամասի առանձին գործառույթը կասեցվել է

ՍԱՊԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ այս արտադրամասերում հացի արտադրությունն իրականացվել է սննդամթերքի սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներով, թողարկվող արտադրանքը չի համապատասխանել դրա որակը եւ անվտանգությունը սահմանող նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, իսկ առանց փաթեթավորման հացը չի ունեցել տեղեկատվական թերթիկ: Արտադրամասերի գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ խախտումների վերացման համար:

Իսկ Երեւանի Պուշկինի 38 հասցեում գործող  Ա/Ձ Վարդան Շահինյանը վերացրել է հացի արտադրամասում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները, իսկ սննդի շղթայում ներգրավված աշխատակիցները ենթարկվել են նախնական ու պարբերական բժշկական զննությունների եւ ձեռք են բերել սանիտարական գրքույկներ. կասեցումը վերացվել է, թույլարվել է վերսկսել արտադրամասի գործունեությունը:

Հիգիենիկ պահանջների բոլոր խախտումները վերացրել եւ վերսկսել է գործունեությունը նաեւ Երեւանում գործող «Գ. Նուրբեկյան» ՍՊԸ կիսապատրաստվածքների արտադրամասը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА