ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Որոշ խփնվածներ Հայաստանում փորձում են եզդիների ու քրդերի միջեւ սեպ խրել»

16.02.2018 11:27 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Որոշ խփնվածներ Հայաստանում փորձում են եզդիների ու քրդերի միջեւ սեպ խրել»

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ֆրանսիական հայտնի լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող թուրք-քրդական հակամարտությանը՝ շեշտել է, թե որպես հայ, մտահոգված է, որ քրդերի հետ կարող է տեղի ունենալ այն, ինչ տեղի ունեցավ հայերի հետ 100 տարի առաջ: Թե արդյոք միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամ դեպքում հնարավոր չէր լինի այսօր տեղի ունեցող ցեղասպանական գործողությունները կանխել, հետաքրքրվեցինք Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի հարցերի փորձագետ, համանուն հետազոտական կենտրոնի տնօրեն, Պետդումայի 5-րդ գումարման պատգամավոր, գնդապետ ՍԵՄՅՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՈՎԻՑ:

«Գերքաղաքականացված իրավիճակից ազատվելու համար շատերը Ֆեյսբուքից «արտագաղթել» են Ինստագրամ». Մեդիա փորձագետ

- Կարծում եմ՝ Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի ցեղասպանության ճանաչմանը հրաշքով հասել ենք, բայց պետք է հաջորդ փուլին անցնել: Իսկ այս փուլում պետք է մոռանանք ու ձեռբազատվենք այն խոսակցություններից, որ քրդերը մասնակից են եղել ցեղասպանությանը, իսկ եզդիները նույն քրդերը չեն եւ այլն: Մինչդեռ որոշ խփնվածներ Հայաստանում փորձում են եզդիների ու քրդերի միջեւ սեպ խրել: Դրանց ասեք՝ թող գնան հոգեբուժարան, բուժվեն: Իսկ հետո դրա համար Էրդողանից անձնապես գրանտներ կստանան: Այսօր պետք է համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր պայքարում են դեմոկրատական Թուրքիայի համար: Հերիք է ցեղասպանության ճանաչումը, այո՛, դա ճիշտ է, լավ է, բայց հին ճանապարհ է, հիմա նոր քայլեր են պետք այս ուղղությամբ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն կարդացե՛ք «Իրավունք» թերթի այսօրվա համարում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА