ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փաշինյանի ՔՊ-ն ընդդեմ Մարուքյանի ԼՀ-ի

16.02.2018 19:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Փաշինյանի ՔՊ-ն ընդդեմ Մարուքյանի ԼՀ-ի

«Իրավունքն» օրերս անդրադարձել էր, որ վերջին շրջանում ԱԺ «Ելք» խմբակցության դաշինքում հայտնված տարբեր կուսակցության ներկայացուցիչների միջեւ հակասությունները կամաց-կամաց ջրի երես են դուրս գալիս: Մասնավորապես` պարոնայք ընդդիմադիր պատգամավորները սկսել են մեկը մյուսին հակասող ելույթներով հանդես գալ: Ու պարզվում է` եղած հակասությունները նաեւ դուրս եկան խորհրդարանի պատերից: Երեւանի ավագանու նիստի ժամանակ օրեր առաջ տեղի ունեցած «Երկիր ծիրանի» խմբակցության կողմից կազմակերպված կեղտաջրով միջադեպից հետո` Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամները նույնպես հանդես եկան հակառակ դիրքերից: Ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը, որը նաեւ «Ելք» խմբակցության ղեկավարն է ու ներկայացնում է Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ամբիոնից հանդես եկավ կառուցողական դիրքերից ու իրավիճակը գնահատեց ըստ էության: Մինչդեռ Դ. Խաժակյանի խոսքը լրիվ հողին հավասարեցրեց «Ելքի» ավագանու անդամ, Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը: Այնպես որ, եղած խնդիրներն այլեւս ոչ թե անձերի միջեւ է, այլեւ քաղաքական է: Ընդ որում` այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ «Լուսավոր Հայաստանում» ակտիվորեն զբաղված են կուսակցության համագումարով, չնայած նրան, որ դեռեւս նախորդ տարվա ապրիլին «Ելք» դաշինքն իր նախընտրական ծրագրում ուներ դրույթ« որի համաձայն` 3 կուսակցություններն ապագայում պետք է միավորվեին եւ դառնան մեկ կուսակցություն:

Նիկոլ Փաշինյանը կառավարության չքաղաքականացված անդամներին հորդորեց նախընտրական շրջանում արդյունավետ աշխատել

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА