ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կոմկուսը հորդորում է չանհանգստանալ իրենց համար

16.02.2018 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Կոմկուսը հորդորում է չանհանգստանալ իրենց համար

Իշխող Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումներ ունենալ արտախորհրդարանական կուսակցությունների հետ: Իսկ թե արդյոք առաջիկայում նախատեսվում է հանդիպում Հայաստանի Կոմունիստական կուսակցության հետ, «Իրավունքը» հետաքրքրվեց ՀԿԿ կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար ԵՐՋԱՆԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻՑ:

Հոյ Նիկոլ, Նիկոլն ասավ` չէ, չէ,  Մանեն «Լուսավոր Հայաստանի» մեջ է

–Դեռեւս` ոչ, մենք նման տեղեկատվություն չունենք, պայմանավորվածություն եւս այս պահի դրությամբ չկա:

– Պարոն Ղազարյան, Ա. Սարգսյանը նաեւ կուսակցությունների հրավերով է հանդիպումներ ունենում: Հնարավո՞ր է` հրավիրող կողմ լինեք:

– Այս պահի դրությամբ` նման նախաձեռնություն, ըստ էության, չկա:

– Իսկ ընդհանրապես` որեւէ դիրքորոշում ունե՞ք Ա. Սարգսյանի թեկնածության վերաբերյալ:

– Եթե կուսակցության հետ հանդիպման առիթ կլինի, կքննարկենք, ընդհանուր դիրքորոշում կհայտնենք, այս պահին ես կարող եմ միայն իմ անձնական կարծիքն ասել, բայց ոչ ընդհանուր կուսակցության:

– Առաջիկայում նախատեսվո՞ւմ է ՀԿԿ պլենումի նիստ, համագումար...

– Ինչո՞ւ են բոլորն անհանգստացած, զանգում են, հարցնում` լինելու է, թե` չէ: Իհարկե կլինի, որ լինի էլ` բոլորդ տեղյակ կլինեք: Մի՛ անհանգստացեք, բոլորիդ տեղյակ կպահենք:

– Չենք անհանգստանում, պարզապես, արդեն բավական ժամանակ է, ինչ ժամանակավոր պաշտոնակատար եք, ուզում էինք ճշտել` լինելո՞ւ է կուսակցության նախագահության ընտրություն:

– Այս պահի դրությամբ` դեռեւս ոչ, երբ լինի` տեղյակ կպահենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА