ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչու կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն ուրացավ ՀՀԿ-ին, կամ հուշագիրդ հուշագրիս վնաս է

16.02.2018 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ինչու կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն ուրացավ ՀՀԿ-ին, կամ հուշագիրդ հուշագրիս վնաս է

ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեն հայտարարություն է տարածել` անդրադառնալով օրերս Երեւանի ավագանու նիստի ժամանակ «Երկիր ծիրանի» խմբակցության կողմից իրականացրած «կեղտաջուր օպերացիային»: ՀՅԴ-ականները մասնավորապես նշել են« թե խորը մտահոգություն են հայտնում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ. «Առաջին հերթին անթույլատրելի է Երեւան քաղաքում բազմաթիվ կենցաղային խնդիրների առկայությունը եւ դրանց նկատմամբ քաղաքապետարանի շարունակական անտարբերությունը, երբ այդ խնդիրները բազմիցս բարձրացվել են քաղաքացիների կողմից, իսկ դրանց լուծման ուղղությամբ որեւէ տեսանելի քայլ չի արվել»:

Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահը

ՀՅԴ -ի այսպիսի դիրքորոշումից նույնիսկ որոշ ընդդիմադիրներ կհուզվեին, բայց ճիշտ տեղին է հիշեցնել« որ իշխող Հանրապետական կուսակցության կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն դեռեւս ոչ վաղ անցյալում հուշագիր էր ստորագրել ու համատեղ ստանձնել ողջ երկրի կառավարման պատասխանատվությունը: Այս դեպքում ո՞ւմ եւ ինչո՞ւ են հենց հիմա մեղադրում պարոնայք դաշնակ իշխանավորները, առնվազն մտածելու տեղիք է տալիս: Ամեն դեպքում, ՀՅԴ-ն մի կես բերան էլ անդրադարձել է նաեւ «Երկիր ծիրանիի» տիկնանց վարքագծին ու նշել. «Երկիր ծիրանի» կուսակցության կողմից ակցիայի հարցի բարձրացման ձեւը կարելի է քննարկել եւ չհամաձայնել: Ամեն դեպքում աննպատակահարմար է քաղաքում գոյություն ունեցող խնդիրների բեմականացված ներկայացումը ավագանու նիստում: Խնդիրները ներկայացնելու առավել ընդունելի տարբերակներ կան, եւ կարծում ենք` այդ տարբերակները սպառված չեն: Սակայն դա ոչ մի ձեւով չի արդարացնում ավագանու մեծամասության կողմից, մեղմ ասած, ոչ քաղաքակիրթ եւ մարդու իրավունքների բոլոր նորմերը խախտող վարքի դրսեւորումները, որին ականատես եղանք բոլորս»:

Ըստ էության, եւ ոչ մի խոսք ԵԾ-ական տիկնանց կողմից նիստերի դահլիճ կեղտաջուր բերելու փաստի ու այն մարդկանց վրա շախ տալու վերաբերյալ, չնայած` այստեղ զուտ ճաշակի հարց է: Միգուցե, ՀՅԴ-ականներին դուրեկան է գարշահոտը: Ինչեւէ, այս ամենը զարմանալի չէ, քանի որ նույն ՀՅԴ-ականները վերջին շրջանում ակտիվորեն զվաղված են քաղաքական մեծամասնությանը քննադատելով` հավանաբար իրենց իշխանական պորտֆելներից զրկվելու վտանգ են տեսնում: Բայց խնդիրը միայն այստեղ չէ, այլ այս հարցը ՀՅԴ-ի համար ավելի կարեւոր էր, քան ՀՀԿ-ի հետ ստորագրած հուշագիրը:

Հիշեցնենք, որ ՀՅԴ-ի կողմից վերահսկվող հեռուստաընկերությունը ՊրոՄեդիա-Գենդեր հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ` Հայաստանում դեռ ոչ վաղ անցյալում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատան եւ Հայաստանում Եվրոպական միության համաֆինանսավորմամբ` պատրաստել էր հաղորդումների շարք` «Գենդերային բռնության դեմ ակտիվիզմի 16 օր, միջազգային քարոզարշավի շրջանակներում: Այնուհետեւ` ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Եվրախորհրդարանի «Սոցիալիստների եւ դեմոկրատների պրոգրեսիվ ալյանս» պատգամավորական խմբակցության հետ հուշագիր էր ստորագրել` պարտավորություն ստանձնելով« որ յուր կուսակցությունը պետք է նպաստի ՀՀ-ում միջազգային չափանիշներին համապատասխան հակախտրական օրենքի ընդունմանը: Ընդ որում` նույն այդ միջազգային չափանիշները ենթադրում էին նաեւ ԼԳԲՏ անձանց հանդեպ խտրականության բացառում: Իսկ այն, ինչ տեղի ունեցավ օրեր առաջ Երեւանի ավագանու նիստում, ուղղակիորեն մատնում էր, որ գլխավոր նպատակը հենց գենդերի քարոզ էր, որին էլ անմիջապես արձագանքեցին գենդերով զբաղվող ՀԿ-ներն ու ակտիվիստները:

Ովքեր են այս շաբաթ Երեւանի վարչական շրջանների լավագույն ղեկավարները

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА