ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՄՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԵՐԻՆ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼ, ՈՐ ՄԵՐ ԶԳՈՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՆ ԹՈՂՆՈՒՄ ԲԹԱՆԱ»

16.02.2018 21:45 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ՄՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԵՐԻՆ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼ, ՈՐ ՄԵՐ ԶԳՈՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՆ ԹՈՂՆՈՒՄ ԲԹԱՆԱ»

Ալիեւի հերթական հայտարարության թեմայով ինձ ամենաշատն անհանգստացնում են հայկական որոշ շրջանակների արձագանքները, որտեղ հիմնականում ձեռ են առնում, հումորով են անդրադառնում կամ նման մի բան: Հատկապես, երբ էդպիսի վերաբերմունք ունեն ՀՀ պետական պաշտոնյաները:

Մանվել Գրիգորյանը մահամերձ է. «Ժողովուրդ»

Ինչո՞ւ, որովհետեւ, եթե երկարաժամկետ տեսանկյունից նայենք, ոչ թե կարճատեսի պես, ապա կտեսնենք, որ մենք գործ ունենք հայ-թուրքական էթնիկ կոնֆլիկտի հերթական դրսեւորման հետ: Էթնիկ կոնֆլիկտ, որը սկսվել է մոտ 1000 տարի առաջ ու մինչեւ հիմա շարունակվում է: Ճիշտ է, հիմա ակտիվ փուլում հայ-ադրբեջանական կոնֆլիկտն է, բայց միեւնույնն է, մենք գործ ունենք հայ-թուրքական էթնիկ կոնֆլիկտի հետ:

Իսկ էթնիկ կոնֆլիկտները տեւում են շատ երկար, եւ ավարտվում են կողմերից մեկի ոչնչացմամբ: Պատմական տեսանկյունից, եթե հաշվի առնենք մեր ներկա թվաքանակը, մեզ պատկանող բնական տարածքները եւ այլն, դեռեւս ոչնչացող կողմը մենք ենք, ոչ թե թուրքերը: Էնպես որ, Երեւանը գրավելու մասին հայտարություններին հումորով անդրադառնալուց առաջ պետք է հիշել դրա մասին: Լավ է, որ գոնե թուրքերը հա հիշեցնում են (թուրքեր ասելով` նկատի ունեմ նաեւ ադրբեջանցիներին) թե՛ խոսքերով, թե՛ գործով, բայց շատ վատ է, որ մեզ մոտ դեռ չկա էդ գիտակցումը կամ ոչ բոլորի մոտ կա:

Մնում է թուրքերին շնորհակալություն հայտնել, որ մեր զգոնությունը չեն թողնում` բթանա, բայց նաեւ հույս ունենալ, որ մեզ մոտ քաղաքականություն մշակողները չեն մոռանա, որ մեր պատմական ռազմավարական խնդիրն է հաղթել հայ-թուրքական կոնֆլիկտում, ոչ թե «ձեռ առնել» թշնամիներին:

ՎԱՀՐԱՄ ՄԻՐԱՔՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА