ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Քիչ է մնում հավատամ Հակոբ Հակոբյանի մարգարեական մտքերին». Վ. Բոստանջյանը հեգնեց

16.02.2018 16:43 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Քիչ է մնում հավատամ Հակոբ Հակոբյանի մարգարեական մտքերին». Վ. Բոստանջյանը հեգնեց

ԱԺ արտահերթ նիստում այսօր «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» «Ելքի» հեղինակած նախագծի քվեարկությունից առաջ վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմմբակցության պատգամավոր ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ ու պարզաբանեց այն, ինչ ասել էր նախկինում. «Ուզում եմ կրկնել այն, ինչ ասել եմ, որպեսզի տարբեր մեկնաբանություններ չլինեն: Բառացի ասել եմ հետեւյալը` նախագիծը ընդունելու դեպքում պետական բյուջեի եկամուտները կնվազեն շուրջ 32 միլիարդով, որից 17 միլիարդը կօգտվեն այն անձինք, ովքեր աշխատում են եւ վճարում եկամտահարկ: Իսկ 15 միլիարդ դրամը, եթե ընդունենք ամբողջ դիզվառելիքի, սեղմված գազի եւ բենզինի ծախսն ամբողջովին գնա գյուղմթերքին, որպես ՀՆԱ-յի թանկացում, տակը կազմելու է ընդամենը 0,3 տոկոս»:

Աննա Հակոբյանը մեկնել է Սանկտ Պետերբուրգ․ «Հրապարակ»

Հ. Հակոբյանի թվային վերլուծությանը վարման կարգով անդրադարձավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ  ու հեգնեց. «Քիչ է մնում հավատամ Հակոբ Հակոբյանի մարգարեական մտքերին»:

Նշենք, որ նախագիծը 35 կողմ, 38 դեմ հարաբերակցությամբ չընդունվեց:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА