ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կազմակերպեք բոյկոտ, ո՛չ մի հայ չպետք է մտնի Պոլսի պատրիարքարան»

17.02.2018 13:29 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Կազմակերպեք բոյկոտ, ո՛չ մի հայ չպետք է մտնի Պոլսի պատրիարքարան»

Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի հարցերի փորձագետ, համանուն հետազոտական կենտրոնի տնօրեն, Պետդումայի 5-րդ գումարման պատգամավոր, գնդապետ ՍԵՄՅՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՈՎՆ անդրադառնալով կրկին Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի աթոռին նստած Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի քայլին, որոն նա աջակցություն էր հայտնել Սիրիայի հյուսիսարեւմտյան մասում գտնվող Աֆրինում թուրքական զինված ուժերի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողություններին, մեզ հետ զրույցում շեշտեց, որ սա հայ ժողովրդի խայտառակությունն է:

«Պարզվում է ամեն ինչ էլ կար, պարզապես ճանապարհին արջի փայ էր դարձել». Մկրտիչ Արզումանյան

- Աթեշյանը դավաճան է ու հասարակ` տականք: Կարծում եմ, որ մեր կաթողիկոսները` Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը եւ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը պետք է ընդհանրապես հրաժարվեն շփվել Պոլսի պատրիարքարանի հետ, քանի այնտեղ ղեկավար է այդ դավաճանն ու տականքը: Սա ցինիզմի գագաթնակետն է, ուղղակի, ամաչում եմ: Այնտեղ, որտեղ կան հայկական եւ եզդիական համայնքներ, պետք է նրա նկարը կախել ու թքել վրան: Այ սրանով պետք է զբաղվել: Ի վերջո, թող կաթողիկոսները հավաքվեն ու բոյկոտ հայտարարեն իրեն: Ես գիտեմ, որ այդ անասունը երկար ժամանակ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում թույլ չի տվել, որ հոգեւորական լինի: Ու մեկը չկա ասի` լսիր դո՛ւ, անբարոյակա՛ն, եթե վախենում ես ինչ-որ բանից, գնա մի տեղ հանգստացի: Ընդ որում, ինձ ասացին, որ հույն ուղղափառ եկեղեցին ու մյուսները հրաժարվել են աջակցություն հայտնել Աֆրինում թուրքական զորքերի գործողություններին: Փառք ու պատիվ իրենց, իսկ ի՞նչ է անում այս դավաճանը: Կազմակերպե՛ք բոյկոտ, ո՛չ մի հայ չպետք է մտնի Պոլսի պատրիարքություն, քանի այդ անասունը նստած է այնտեղ: Շատ կարեւոր է, եթե լրջորեն զբաղվեք այս հարցով: Եթե քրդերի համար Քիրքուքի դեպքերն են խայտառակություն, ապա հայերի համար էլ այդ պատրիարքի փոխանորդը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА