ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ

17.02.2018 20:52 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԵՂԱՆԱԿ
Առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ

Հանրապետության տարածքում փետրվարի 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ին շրջանների զգալի մասում Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում անձրևի տեսքով։

Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երևանում փետրվարի 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ին գիշերը և առավոտյան ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +3+5, ցերեկը՝ +9+11 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +1+4,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +1+4,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +2+4, ցերեկը` +8+10,

Գեղարքունիքում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +1+4,

Լոռիում՝ գիշերը` -2+3, ցերեկը` +4+8,

Տավուշում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +5+9,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +1+4,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +9+11,

Արարատում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +9+11

Արմավիրում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +9+11

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +1+4,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +9+11

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +4+7, ցերեկը` +6+10,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -3+2, ցերեկը` +2+7,

Արցախում՝ գիշերը` +3+6, ցերեկը՝ +5+9:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА