ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչու Լեւոն Տեր-Պետրոսյանն անարձագանք թողեց Նիկոլ Փաշինյանի հրավերը

17.02.2018 23:13 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ինչու Լեւոն Տեր-Պետրոսյանն անարձագանք թողեց Նիկոլ Փաշինյանի հրավերը

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ դեռեւս երեք օր առաջ նամակ էր հղել ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿԿ նախագահ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ եւ հրավիրել մասնակցել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ ԱԺ լսումներին: Թե արդյոք որեւէ արձագանք եղել է Լ. Տեր-Պետրոսյանի կողմից, «Իրավունքը» հետաքրքրվեց Ն. Փաշինյանից, բայց նա դժկամորեն նշեց, որ որեւէ նորություն այս պահին չկա:

«Սասուն Միքայելյանն իմ մարտական ընկերն է, բայց իր ասածը միանշանակ սխալ է»

Ի դեպ, Լ. Տեր-Պետրոսյանի նման վարքագիծն առավել քան կանխատեսելի էր, որովհետեւ դժվար թե նա մոռացած լիներ, որ ոչ վաղ անցյալում նույն Ն. Փաշինյանը ՀՀ առաջին նախագահի ելույթը` կապված ՊՊԾ գնդի գրավման դեպքի հետ, համարել էր ամոթալի: Ավելին` Ն. Փաշինյանն անդրադառնալով Լ. Տեր-Պետրոսյանին` շեշտել էր. «Եթե այդ հայտարարությունն աներ քաղաքագիտության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող, ես չէի զարմանա, բայց նմանատիպ հայտարարություն լսել առաջին նախագահի շուրթերից առնվազն տարօրինակ է»:

Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման օրերին Լ. Տեր-Պետրոսյանը հանդես էր եկել կոչով ու մասնավորապես ասել էր, որ այսօր ժամանակը չէ պարզելու ոստիկանության շենքի զավթման պատճառները, այլ պետք է իրավիճակից դուրս գալու ուղիներ փնտրել։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА