ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ֆրանսիական հաց

18.02.2018 21:46 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
 ֆրանսիական հաց

Բաղադրիչներ

1. Բարձր կարգի ալյուր – 320 գ
2. Խոշոր աղացած ալյուր – 300 գ
3. Թարմ խմորիչ – 40 գ
4. Աղ՝ ըստ ճաշակի
5. Խնձորի քացախ – 1 թ/գ
6. Արևածաղկի ձեթ – 1 ճ/գ

ՍԱՊԾ-ն կասեցրել է «Ծիրան Մարկետ»-ի կողմից հացի, հրուշակեղենի և կիսապատրաստվածքների արտադրությունը

Պատրաստման եղանակը

1. Խառնել երկու տեսակի ալյուրները, մանրացնել խմորիչը և ավելացնել ալյուրին:
2. Ավելացնել 200 մլ գոլ ջուր, քացախ, աղ և հարիչով լավ հարել մոտ 5 րոպե:
3. Սեղանին ալյուր շաղ տալ և խմորը ձեռքով հունցել մոտ 5 րոպե:
4. Թասը յուղապատել:
5. Խմորը գնդել և դնել յուղած թասի մեջ: Ծածկել պոլիէթիլենային թաղանթով և թողնել 1 ժամ:
6. Հետո խմորը մի քանի անգամ լավ հարվածել սեղանին և դնել սառնարանը 12 ժամ:
7. Սառնարանից հանել խմորը, կիսել 2 մասի, ծածկել սրբիչով և թողնել 40 րոպե:
8. Տաքացնել ջեռոցը մինչև 250 աստիճան: Հացը թխել 10 րոպե, հետո ջերմաստիճանն իջեցնել մինչև 180 աստիճան և շարունակել թխելը ևս 20 րոպե:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА