ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պատիվ եմ ունեցել լինել Արմեն Սարգսյանի ուսանողը». Իսագուլյան (Տեսանյութ)

19.02.2018 15:16 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Պատիվ եմ ունեցել լինել Արմեն Սարգսյանի ուսանողը». Իսագուլյան (Տեսանյութ)

Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ  անդրադառնալով ՀՀԿ-ի կողմից առաջադրած նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին, փաստեց, որ նրա թեկնածության առաջադրումն իր համար լուրջ անակնկալ է եղել: Ըստ նրա,  Արմեն Սարգսյանին ճանաչում է 1977 թվականից, երբ ընդունվել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ, իսկ այնտեղ դասավանդել է Ա. Սարգսյանը.«Պատիվ եմ ունեցել լինել Արմեն Սարգսյանի ուսանողը: Վերջերս, երբ նա այցելել էր Արցախ, ես նույնպես այնտեղ եմ եղել, առիթներ շատ են եղել զրուցել բազմաթիվ հարցերի շուրջ: Արմեն Սարգսյանը հրաշալի տիրապետում է այն խնդիրներին, ոորնք առկա են Արցախում, թե` ներքին, թե` արտաքին: Չեմ թաքցնում, որ հանդիպումների ժամանակ, որին ներկա էին ամբողջ ղեկավար կազմը, բոլորի կողմից հորդոր կար, որ Ա. Սարգսյանն ընդունի ՀՀ նախագահի առաջարկը եւ գրանցվի որպես նախագահի թեկնածու»,-ընդգծեց Գ. Իսագուլյանը: Նրա կարծիքով`Արմեն Սարգսյանը լուրջ նորարարություններ կբերի բազմաթիվ խնդիրներում` Հայաստանի եւ Արցախի վերաբերյալ:

«Վանդալների պատժաչափը կխստացվի». Նաիրա Զոհրաբյան

Մանրամասները` տեսանյութում


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА