ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արցախյան շարժումից ուղիղ 30 տարի անց «ամեն ինչ չէ, որ իդեալական է»

20.02.2018 19:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Արցախյան շարժումից ուղիղ 30 տարի անց «ամեն ինչ չէ, որ իդեալական է»

1988 թվականի փետրվարի 20-ին սկսվեց Ղարաբաղյան ազգային ազատագրական շարժումը, եւ ժողովրդի ծոցից ստեղծված ,Ղարաբաղ կոմիտեն» գլխավորեց հայ ժողովրդի պայքարը: Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու համար սկսված Ղարաբաղյան շարժումից ուղիղ 30 տարի անց ինչի՞ հասան նրանք` շարժման առաջամարտիկները, «Իրավունքը» որոշակի մանրամասներ է պարզել` սկսած առեղծվածային սպանություններից մինչեւ քաղաքական լուսանցքում մնացած կիսատ թողած գործեր:

Ունեցել ենք հիմքեր․ Գլխավոր դատախազը՝ Հանրային հեռուստաընկերությունում հայտնաբերված չարաշահումների մասին

«ՂԱՐԱԲԱՂ ԿՈՄԻՏԵԻ» ՀԻՄՆԱԴՐԻՑ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ

«Ղարաբաղ կոմիտեի» ստեղծումը նախաձեռնել էր ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի աշխատակից ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ: Սակայն, 1988 թվականի մայիսին թողեց Կոմիտեի կառավարման գործը: Նա հայաստանյան քաղաքականության մեջ հիշվեց ընդամենը հինգ տարի` 1990-1995 թթ. լինելով Գերագույն խորհրդի պատգամավոր: Վերջին տարիներին Ի. Մուրադյանն իր հրապարակումներով հանդես է գալիս որպես քաղաքական վերլուծաբան:

ՇԱՐԺՄԱՆ «ԱՍՊԵՏԻՑ» ՔՐԵԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾ

Իսկ կոմիտեում ժողովրդի ձայնը ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆՆ էր: Ինչպես ժողովուրդն է ասում` բանասիրական կրթությամբ Սիրադեղյանը կարողանում էր իր խոսքով անգամ «օձին բնից հանել»: Նրան տրվեցին նախ ասպետական բնորոշումներ, ապա վարկաբեկվեց քաղաքականության մեջ եւ առ այսօր միջազգային հետախուզման մեջ է` մեղադրվելով բազմաթիվ քաղաքական հանցագործությունների մեջ: Ի դեպ, ի տարբերություն «Ղարաբաղյան կոմիտեի» մի շարք անդամների, նա մշտապես քաղաքական բարձր պաշտոնների է եղել: Այսօր բազմաթիվ շշուկներ են պտտվում այն մասին, որ նա ո՛չ ավել, ոչ պակաս, շարունակում է հանրության աչքից հեռու ապրել հենց իր` Կենդանաբանական այգու մոտ գտնվող տանը:

ՇԱՐԺՄԱՆ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿԻՑ «ՂԱՐԱԲԱՂ ԿՈՄԻՏԵԻ» ԶՈՀ

«Գեւորգ Յազիչյանը որեւէ ծառայություն չի մատուցել Մայր Աթոռին հրատարակչական ոլորտում». պարզաբանում

«Ղարաբաղ կոմիտեի» առաջամարտիկներից էր Հայաստանի ազգագրության պետական թանգարանի ավագ գիտաշխատող ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ԳԱԼՍՏՅԱՆԸ: 90-ականներին նա դարձավ ընդդիմադիր գործիչ եւ, երեւի թե, դա էլ պատճառ դարձավ, որ երբեմնի ընկերներն առ այսօր չբացահայտված հանգամանքներում կազմակերպեցին նրա սպանությունը: Հ. Գալստյանի այրին` Նատալյա Գալստյանը վստահեցնում է` ամուսնու սպանության կազմակերպիչներն «ունեն մեկ ընդհանուր անվանում` «Ղարաբաղ» կոմիտե»: Նրա սպանությունը տեղի է ունեցել 1994 թվականի դեկտեմբերի 19-ին:

«ՂԱՐԱԲԱՂ ԿՈՄԻՏԵԻ» ԱՄԵՆԱՏԱՐԵՑՆ ՈՒ ԵՐԿԱՐԱԿՅԱՑԸ

Թերեւս «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից ամենաբախտավորը ռադիոֆիզիկոս, պրոֆեսոր ՌԱՖԱՅԵԼ ՂԱԶԱՐՅԱՆՆ էր, որը բավարարվեց միայն 1990 թ.-ին մի քանի ամիս լինելով ՀՀ Գերագույն խորհրդի փոխնախագահը, իսկ մնացած կյանքը զբաղվեց իրեն հարազատ գիտական գործունեությամբ: Նա մահացավ 2007 թվականին` 83 տարեկան հասակում:

«ՂԱՐԱԲԱՂ» ԿՈՄԻՏԵՆ ՉՊԵՏՔ Է ԳՆԱՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ

Երեւանի համար 183 դպրոցի ուսումնական բաժնի վարիչ ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ, որը նույնպես համալրել էր «Ղարաբաղ» կոմիտեի շարքերը, իր քաղաքական կենսագրություն գագաթնակետը կերտել է 1991-1993 թվականներին`  լինելով ՀՀ առաջին նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդատուն: Դրանից հետո նա այլեւս որեւէ բարձր պաշտոն չի զբաղեցրել: Այնուամենայնիվ, նա փորձել է շարունակել քաղաքականությամբ զբաղվել: 1996 թվականին առաջադրվեց ՀՀ նախագահի թեկնածու, իսկ առ այսօր նա երբեմն-երբեմն հանդես է գալիս ընդդիմադիր ելույթներով այս կամ այն հարթակներում, եւ իր անվան դիմաց շարունակում են այսօր էլ գրել` «Ղարաբաղ» կոմիտեի» անդամ: Ի դեպ, նրա դեմ 2004 թվականի ապրիլի 22-ին մահափորձ է կատարվել` կրկին անհայտ անձանց կողմից:

«Իրավունքի» հետ զրույցում Ա. Մանուչարյանը անդրադառնալով «Ղարաբաղ կոմիտեին», նշեց. «Պետք է ընդունենք, որ հայ ժողովուրդն իր պատմության ամենալուսավոր էջն է ունեցել, եւ հիմա այնտեղ պատահաբար Պողոսն է եղել, թե Պետրոսը, կարեւոր չէ: Պայմանական կարող եմ ասել, որ «Ղարաբաղ կոմիտեում» սկզբում 500 մարդ կար, բայց հետո, երբ բոլորին սկսեցին վախեցնել, մարդիկ զգուշավոր դարձան: Ընդ որում, կային երկու տիպի մարդիկ, եւ նրանց մեջ բացարձակ անվախներ չկային: Անկեղծ ասեմ, ես էլ վախեցա, երբ կանչեցին ու սպառնացին, որ կձերբակալեն, բայց վախեցա ու մնացի: Մինչդեռ կային մարդիկ, որ վախեցան ու գնացին: Իսկ ամենակոպիտ սխալն ու հետագա անհաջողությունների պատճառն այն էր, որ «Ղարաբաղ կոմիտեն» չպետք է գնար իշխանության: Ճիշտ է, շատ դժվար էր այն ժամանակ պատասխանատու իշխանություն կազմելը, եւ շատ բնական էր, որ շարժումը հաղթեց ընտրություններին, եւ կոմիտեից էլ ինչ-որ մարդիկ պետք է լինեին իշխանության կազմում: Բայց, կարծում եմ, մեկ-երկու առանձին ուղարկված մարդ, իսկ մնացած իշխանությունը պետք է ձեւավորվեր նրանց կողմից, ովքեր արդեն քաղաքական կուսակցություններ էին կազմում: Փաստորեն, շարժումը եւ ժողովուրդը, միավորված «Ղարաբաղ կոմիտեով», պետք է մնար այդ ամեն ինչից դուրս»:

«Կաթողիկոսը մի խումբ հայաստանցիների կաթողիկոսը չէ, այլ համայն հայության». Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ

ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՐՑԱԽԸ ՄԻԱՑՆՈՂ ՕՂԱԿԻՑ ԳԻՏՆԱԿԱՆ

«Ղարաբաղ» կոմիտեի անդամներից էր նաեւ այսօր ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի «Քրիստոնյա Արեւելք» բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր ԱԼԵՔՍԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ, որը 1993-2004 թվականներին եղել է Հայաստանն ու Արցախն իրար կապող Քաշաթաղի ղեկավարը: Ի տարբերություն կոմիտեի անդամ նախորդների եւ հաջորդների` նա մնացել է հայ քաղաքական պատմության մեջ բարի անունով: Ա. Հակոբյանի պաշտոնավարման տարիներին Քաշաթաղում տեղի է ունեցել վերաբնակեցում, բացվել են դպրոցներ, Բերձոր քաղաքում կառուցվել է Սբ. Համբարձման եկեղեցին, իսկ Աղավնո գյուղում Սրբոց Նահատակացը, ինչպես նաեւ վերականգնվել է Ծիծեռնավանքը, որն այն տարիներին հրաշքի պես մի բան էր, քանի որ եկեղեցաշեն քաղաքական այրեր դժվար էր գտնել: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ «Ղարաբաղ» կոմիտեն` իր 3-4 տարվա կոլեգիալ աշխատանքով, ուղղակի ֆենոմենալ երեւույթ էր մեր ազգի կյանքում. «Երեք եւ ավելի տարի միասին աշխատեցինք, եւ ինչպես «Նվագախմբի տղաները» ֆիլմում է ասվում, պատրաստ էինք ընկերոջ համար հոգի էլ տալ, ընկերոջ հետ դժոխք էլ գնալ: Սա մեր նշանաբանը չէր, բայց սկզբունք էր, ինչը շարունակվեց գրեթե մինչեւ վերջ: Որոշ տարակարծություններ եղան վերջում, երբ իշխանություն պետք է ձեւավորվեր: Դրանք սկզբում փոքրիկ տարակարծություններ էին, որոնք հետո խորացան ինչ-ինչ պատճառներով: Պատմական ենթատեքստում դա կարելի է ե՛ւ նորմալ համարել, ե՛ւ ոչ այնքան: Նորմալն այն էր, որ բնական էր` քաղաքականության մեջ պետք է լինեն տարբեր մոտեցումներ: Մենք անընդհատ մտածում էինք ու խոսում էինք, որ կլինեն տարբեր կուսակցություններ, եւ գուցե կոմիտեից էլ ձեւավորվեն զանազան քաղաքական ուժեր: Տարբեր մոտեցումներ ունենալը նորմալ է, ազնիվ է, պարզապես, դրանք պետք է կազմակերպված եւ հավասար ձեւով արտահայտվեն, իսկ ժողովուրդը թող իր վստահության քվեն տա նրան, որին ուզում է, իսկ հետո էլ փոխելու պարտադիր հնարավորություն ունենա: Այսպիսին էլ պետք է լիներ սովորական եւ մեր պատկերացրած քաղաքական պայքարը»:

«Ազատե՛ք մեզ ձեր պիղծ ներկայությունից». սոցցանցում հակադարձում են Արսինե Խանջյանին

Սակայն այդ քաղաքական պայքարը մի քիչ ավելի սուր գնաց, քան կարելի էր ցանկանալ, ինչի մասին Ա. Հակոբյանը հավելում է. «Ինչ արած, սա պատմություն է, ամեն մարդ էլ կարող է ձգտել, որպեսզի ավելի լավը լինի, ավելի արդար լինի, բայց հետո տեսնում ես, որ հասարակության մեջ ամեն ինչ չէ, որ իդեալական էԻրականում շատ բան, հուրախություն մեր ժողովրդի, հաջող է եղել, մինչեւ հաղթական ավարտը, ինչը պետք է մարդիկ գնահատեն եւ գնահատում են»:

Խոսելով քաղաքական վերջին զարգացումներից` «Ղարաբաղ կոմիտեի» անդամը շեշտեց. «Հատկապես 2008 թվականին ինձ թվաց, թե կարող ենք ինչ-որ լավ բաների հասնել, ինչը ջախջախվել էր 1999 թվականին` հոկտեմբերի 27-ից հետո, եւ ըստ իս, այդ տարի տեղի ունեցավ լավագույն ուժերի համախմբում, որին մասնակցել եմ, բայց հետո ինչ-որ բան այնպես չընթացավ»:

«ՄԻԳՈՒՑԵ ԿԱՐՈՂ ԷԻՆՔ ԱՎԵԼԻ ԼԱՎ ՎԻՃԱԿՈՒՄ ԼԻՆԵԼ»

Արմեն Գրիգորյանը պարզաբանել է «Կոմերսանտ»-ում իր խոսքերը

Ղարաբաղյան շարժման հիմքերում է կանգնած նաեւ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, այժմ` Հանրային խորհրդի նախագահ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, որը ժամանակին նաեւ ստանձնել էր ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը: «Իրավունքի» հետ զրույցում նա նախեւառաջ շեշտեց, որ 30  տարի առաջ կատարվել է մի ֆանտաստիկ երեւույթ. «Այն մասամբ մեր ջանքերի շնորհիվ էր, բայց մասամբ էլ նրա շնորհիվ, որ աշխարհը մտել էր զարգացման իրավունքի մեջ, եւ հնարավորություն տրվեց: Մենք ստացանք անկախություն, որ հարյուրամյակներ չունեինք, կարողացանք Ղարաբաղի հարցը գոնե փաստացիորեն լուծել, մեզ պարտադրվեց պատերազմ, բայց հաղթեցինք: Այսօր ներքին կյանքում շատ խնդիրներ կան, որոնց մասին կարելի է օրերով խոսել, բայց ֆանտաստիկ այդ իրականությունը ոչ մի բան չի կարող ջնջել»:

Թե որքանով Արցախյան շարժումից 30 տարի անց արդարացվեցին իր սպասումները, Վ. Մանուկյանն անկեղծացավ. «Ամեն մարդ իր սպասումներն է ունեցել: Իհարկե, անկախությունը, Ղարաբաղի հարցը մեծ, ազգային հարցեր են, բայց բացի դրանից, բնական է, որ ցանկացած մարդ այսօր ուզում է ապրել մի այնպիսի հասարակության մեջ, որտեղ արդարություն կա, օրինականություն կա, որտեղ կարողանում է իր ընտանիքը լավ պահել եւ այլն: Սրանք այն հարցերն են, որոնց համար բոլոր երկրներում անընդհատ պայքար է գնում: Մենք միգուցե կարող էինք ավելի լավ վիճակում լինել, բայց հիմա այս վիճակում ենք ու կարող ենք հասնել ավելի լավ վիճակի: Այնպես որ, խնդիր չեմ տեսնում, դրանք լուծելի են»:  

«Կյանքի խոսքի» եվրաառաջնորդներից մեկը նախորդ տարի հայտարարել էր, որ ՀՀ-ում իշխանությունը գրավելու են»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА