ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԼՏՊ-ն անարձագանք թողեց Փաշինյանի հրավերը

20.02.2018 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
ԼՏՊ-ն անարձագանք թողեց Փաշինյանի հրավերը

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ դեռեւս երեք օր առաջ նամակ էր հղել ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿԿ նախագահ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ եւ հրավիրել մասնակցել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ ԱԺ լսումներին: Թե արդյոք որեւէ արձագանք եղել է Լ. Տեր-Պետրոսյանի կողմից, ,Իրավունքը» հետաքրքրվեց Ն. Փաշինյանից, բայց նա դժկամորեն նշեց, որ որեւէ նորություն այս պահին չկա: Փորձեցինք կապ հաստատել նաեւ ՀԱԿԿ խոսնակ ԱՐՄԱՆ ՄՈՒՍԻՆՅԱՆԻ հետ, բայց ապարդյուն, ՀԱԿԿ գրասենյակը համառորեն լռում է:

Կոշտ զրույց՝ Նիկոլ Փաշինյանի և նախարարի միջև. Ծառուկյանի որդին կզորակոչվի՞ բանակ. «Ժամանակ»

Ի դեպ, Լ. Տեր-Պետրոսյանի նման վարքագիծն առավել քան կանխատեսելի էր, որովհետեւ դժվար թե նա մոռացած լիներ, որ ոչ վաղ անցյալում նույն Ն. Փաշինյանը ՀՀ առաջին նախագահի ելույթը` կապված ՊՊԾ գնդի գրավման դեպքի հետ, համարել էր ամոթալի: Ավելին` Ն. Փաշինյանը, անդրադառնալով Լ. Տեր-Պետրոսյանին, շեշտել էր. «Եթե այդ հայտարարությունն աներ քաղաքագիտության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող, ես չէի զարմանա, բայց նմանատիպ հայտարարություն լսել առաջին նախագահի շուրթերից` առնվազն տարօրինակ է»:

Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման օրերին Լ. Տեր-Պետրոսյանը հանդես էր եկել կոչով ու ասել էր, որ այսօր ժամանակը չէ պարզելու ոստիկանության շենքի զավթման պատճառները, այլ պետք է իրավիճակից դուրս գալու ուղիներ փնտրել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА