ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

20.02.2018 21:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ինչ եք կարծում, մազութային սուլթանատի բռնապետը արդյո՞ք սնահավատ է: Թեեւ նա շտապել է բոլորի համար անսպասելի նշանակել արտահերթ նախագահական ընտրություններ, իսկ երկրից փախած ընդդիմադիր բլոգերների ազգուտակի դեմ իսկական որս է սկսել, այնուամենայնիվ, Ադրբեջանում գրանցվել է նախագահի 13 ԹԵԿՆԱԾՈՒ: Ադրբեջանի ԿԸՀ-ն հաստատել է գործող նախագահ Իլհամ Ալիեւի, Անար Ումուդովի (ինքնառաջադրված), Ֆուադ Ալիեւի (Ադրբեջանի լիբերալ-դեմոկրատական կուսակցություն), Թուրալ Աբբասլիի (ինքնառաջադրված), Զահիդ Օրուջի (ինքնառաջադրված), Գուդրատ Հասանգուլիեւի (Միացյալ ազգերի ժողովրդական ճակատ), Ասիֆ Մամեդովի (ինքնառաջադրված), Էլշան Հասանովի (ինքնառաջադրված), Ֆարաջ Գուլիեւի (Ազգային վերածննդի կուսակցություն), Ռազի Նուրուլլաեւի (Ժողովրդական ճակատի այլընտրանքային կուսակցություն), Արազ Ալիզադեի (Ադրբեջանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն), Հաֆիզ Հաջիեւի (Մուսալիր Մուսավաթ), Ռամազան Բեկիրովի թեկնածությունները:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ եվրոպական խորհրդարանի 16 պատգամավորներ, ինչքան էլ զարմանալի լինի, որոշել են նեղել  Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության Եվրոպական Միության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ ՖԵԴԵՐԻԿԱ ՄՈԳԵՐԻՆԻԻՆ` նրան նամակ հղելով, որում հարցրել են, թե ինչո՞ւ Վրաստանում եւ Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչները երբեք չեն այցելել Լեռնային Ղարաբաղ` չնայած իրավական բոլոր հիմքերի առկայությանը: Նախաձեռնության հեղինակը դանիացի պատգամավոր Անդերս Վիստիսենն է: Նամակի հեղինակները նաեւ հետաքրքրվել են` որքանո՞վ են Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը եւ ԵՄ բարձր ղեկավարությունը հաշվի առնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ձայնը, քանի որ դա կարեւոր նշանակություն ունի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Եվ այդտեղ հիշատակվել է գործնականում ամեն ինչ, այդ թվում եւ Ադրբեջանի ԱԳՆ «սեւ ցուցակները», եւ մազութային բռնապետի այդ քարեդարյան օյինբազությունները...

Ինչ եք կարծում, ինչպե՞ս մեր երկրում կընկալեին այն մեծահարուստին, ով կհայտարարեր, որ ցանկանում է պետությանն ավելի շատ հարկ մուծել: Անշուշտ, նրա մասին կասեին, որ իր տեղը գժանոցն է: Բայց պատկերացրեք, որ այդպիսի մարդ գոյություն ունի եւ ինչքան զարմանալի լինի, դա մոլորակի ամենահարուստ մարդն է` ԲԻԼ ԳԵՅԹՍԸ: Նա CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ ինքը, ինչպես եւ մյուս հարուստ ամերիկացիները, պետք է ավելի շատ հարկ վճարեն ԱՄՆ-ի գանձարան: Գեյթսը ասել է, որ ինքը բոլորից ավելի շատ հարկ է վճարել` ավելի քան 10 մլրդ դոլար: Բայց կառավարությունը պետք է իր կարգավիճակն ունեցող մարդկանցից ավելի բարձր հարկեր գանձի: Microsoft-ի հիմնադիրն ասել է, որ հավանություն չի տալիս Դոնալդ Թրամփի նոր հարկային բարեփոխմանը, որը, ըստ Գեյթսի, բխում է ոչ թե միջին խավի, այլ հարուստների շահերից: Դե ինչ, զարմանալով հանդերձ, մենք էլ մեր օլիգարխներին հորդորենք հետեւել այդ մարդու օրինակին: Հուսանք, որ մեջները կգտնվի գոնե մեկը, ում ուղեղի չափսերը ընկույզից գոնե մի փոքր մեծ են:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА