o C     09. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՀՆՉԵՑՆՈՒՄ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

20.02.2018 21:15 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՀՆՉԵՑՆՈՒՄ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

Եվ այսպես, ինչպես տեղեկացնում է АЗЕРТАДЖ-ը, ս.թ. փետրվարի 8-ին, «Ենի Ազերբայջան» կուսակցության (այսուհետ` ԵԱԿ) VI համագումարում, որին մասնակցում էին ԵԱԿ-ն ներկայացնող 700 հազար անդամների պատվիրակները, ելույթով հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Կարելի էր եւ անուշադրության մատնել սույն երեւույթը, եթե չլիներ, ըստ իս, մի շատ կարեւոր հանգամանք, այն է. չնայած ափշերոնցի հռետորի ելույթում պարունակվող գնահատականների, մեղմ ասած, անհավասարակշռության ակնհայտ նշանների առատությանը` երկար տարիների ընթացքում առաջին անգամ նրա խոսքում նկատվեց ամենամոտ ապագային միտված գործողությունների հստակ ռազմավարություն: Ռազմավարություն, որի հեղինակն, անկասկած, Ի.Ալիեւը չէ: Նա ընդամենը գործիք է տիկնիկավարների ձեռքին, որոնք երազում են ապակայունացնել իրավիճակը ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում եւ Իրանում, այլ նաեւ Ռուսաստանի Դաշնության հյուսիսկովկասյան հանրապետություններում:

ԱԳՆ խոսնակը՝ Իլհամ Ալիեւի Սումգայիթ քաղաքի 70-ամյակին նվիրված միջոցառմանն ունեցած ելույթի մասին

 

Ապակայունացման ռազմավարության հեղինակներն այն երկրների ազդեցիկ քաղաքական ուժերն են, որոնք երազում մղձավանջներ են տեսնում լոկ այն կատարված փաստի գիտակցումից, որ Ռուսաստանը վստահ վերադառնում է Մերձավոր Արեւելք որպես ամենագործուն դերակատար աշխարհի այդ բարդ եւ պայթյունավտանգ տարածաշրջանում: Այն գիտակցումից, որ սա ռազմաքաղաքական նոր իրողություն է, որը վերանայման ենթակա չէ: Անվիճելի է, որ Սիրիայում եւ այդ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը խափանել է նրանց ծրագրերը, ովքեր հրահրել են ներսիրիական հակամարտությունը` հույս ունենալով, որ դրանով նպաստավոր պայմաններ կստեղծվեն, որպեսզի Սիրիան` որպես հիմնական խաղացողներից մեկը, դուրս մնա ուժերի տարածաշրջանային հավասարակշռությունից: Չէ՞ որ, եթե նման բան լիներ, ապա լայն հնարավորություններ կբացվեին, օրինակ, Թուրքիայի եւ Իսրայելի համար` մերձավորարեւելյան տարածաշրջանում իրենց հեգեմոնիան հաստատելու առումով: Իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ դիրքորոշմանը, ապա, Իսրայելի գլխավոր ռազմավարական դաշնակիցը եւ ՆԱՏՕ-ի գծով Թուրքիայի դաշնակիցը լինելով` Միացյալ Նահանգները ուժերի վերը ներկայացված դասավորության պարագայում միշտ էլ այդ տարածաշրջանում իր ռազմավարական շահերը ոչ միայն պահպանելու, այլեւ ամրակայելու միջոց կգտներ: Ընդ որում` նշենք, որ Ռուսաստանի հետ Թուրքիայի թվացյալ մերձեցումը լոկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի պարզունակ քաղաքական «կուրաժն» է` բյուզանդական նենգության վատագույն ավանդույթներով կատարված: Ի դեպ, Էրդողանի քաղաքականությունը կարճաժամկետ հեռանկարում կարող է նրա համար դիվիդենդներ ապահովել ինչպես երկրի ներսում, այնպես էլ քաղաքական սակարկությունների ընթացքում, որոնք հետապնդում են ՆԱՏՕ-ի գծով գործընկերներին եւ, առաջին հերթին, ԱՄՆ-ին իրեն ավելի թանկ վաճառելու նպատակ:

Ընթերցողն իրավացիորեն կարող է հարց տալ. իսկ ի՞նչ կապ ունի այստեղ ԵԱԿ VI համագումարում ափշերոնցի սուլթանի արտասանած ճառը: Այս հարցին պատասխանելու համար մի քանի մեջբերումներ կատարենք այդ «պատմական» ելույթից. «Պետք է նշեմ նաեւ, որ մենք չպետք է մոռանանք եւ չենք մոռանում մեր պատմական հողերը:

Դա պետք է դառնա մեր հետագա գործունեության կողմնորոշիչը, ինչպես եւ մենք այսօր էլ աշխատում ենք այդ ուղղությամբ: Մեր պատմական հողերն են Իրեւանի խանությունը, Զանգեզուրը, Գեյչան: Այս մասին պետք է իմանա ե՛ւ երիտասարդ սերունդը, ե՛ւ ողջ աշխարհը: Ուրախ եմ, որ այս հարցի` մեր բուն հողերի պատմության հետ կապված, այսօր ստեղծվում են պատկառելի գիտական աշխատություններ, նկարահանվում են ֆիլմեր, կազմակերպվում են ցուցահանդեսներ: Առաջիկա տարիներին մենք պետք է ավելի ակտիվ լինենք այս ուղղությամբ, աշխարհի տարբեր անկյուններում պետք է իրականացվեն ցուցահանդեսներ, շնորհանդեսներ: Որովհետեւ Իրեւանը մեր պատմական հողն է, եւ մենք` ադրբեջանցիներս, պետք է վերադառնանք այդ հողեր: Սա մեր քաղաքական եւ ռազմավարական նպատակն է, եւ մենք պետք է մոտենանք դրան»: Այո, նման բան կարդալով կարելի է հասկանալ սույն մտավարժանքին ռուս հայտնի հրապարակախոս Ալեքսանդր Նեւզորովի գնահատականի օբյեկտիվությունը, որը նա տվել է 2018թ. փետրվարի 14-ին, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերից, իր հեղինակային «Նեւզորովյան չորեքշաբթիներ» հաղորդման ժամանակ: Պատասխանելով թղթակից Օլգա Ժուրավլյովայի` վաղածին մանուկների հանդեպ վայրի վերաբերմունքի առանձին դրսեւորումների մասին հարցին, որոնց որոշ վայրերում անգամ թաղել չեն թույլատրում, Ալեքսանդր Գլեբովիչը, զուգորդելով դեպքերը, մտաբերեց վայրի եւ նենգ վերաբերմունքի մեկ այլ դրսեւորում, որը տեղ էր գտել ԵԱԿ VI համագումարում Ի.Ալիեւի ելույթում. պետք է կարծել, որ նրա գիտակցության մեջ զուգահեռ անցկացվեց այսօրվա Ադրբեջանի բարքերի հետ, որը կոպտորեն խեղաթյուրում է պատմությունը, ինչը հղի է կործանարար հետեւանքներով մարդկանց ճակատագրի համար: Ի՞նչ ասաց Ալեքսանդր Նեւզորովն իր հեղինակային հաղորդման ժամանակ. «Էլի մի շատ կարեւոր հարց է այսօրվա Ադրբեջանի մասին հարցը: Եվ իմ խոսքերի հիանալի ցուցադրումն է այն, թե ինչու եւ ինչի համար է պետք պատմությունը եւ ինչից է այն սարքվում, այն մասին, որ դա զարմանալի հումք է, որից կարելի է սարքել ինչ ուզես: Եվ այնտեղ մենք ունենք հարգելի Ալիեւին, որը պարզապես, թվում է, վտանգավոր գիժ է` Երեւանի մասին իր խոսակցություններով... Կա մոլագար Էրդողանը... Պորոշենկոն մի առանձին պտուղ է: Կա զզվելի Ասադը: Բայց անգամ այս պերսոնաժների ֆոնին մենք ունենք այդ վտանգավոր գժին Ադրբեջանում: Այ, նրան ես ոչ թե ածելի, անգամ մեկ սանտիմետրից ավելի մեծ մեխ թույլ չէի տա, որ տային, եւ ավելի լավ կլինի առհասարակ դրանց փոխարեն ատամփորիչ տալ հարգարժան Իլհամին: Նա չէ՞ որ տեսակետ է հայտնել, թե հարկավոր է վերամիացնել Երեւանը, վերադարձնել: Դե, ասենք թե` լավ, նախագահական մարազմ է, նախագահական հնարք: Բայց անմիջապես վրա տվեցին ակադեմիկոսները, պատմաբանները եւ հիմնավորեցին, պետք է ասել, նախագահական այդ զառանցանքը: Եվ այդ առասպելն արդեն ստեղծվել է, եւ այն ապրելու է, եւ այն երբեւէ, վաղ թե ուշ, ե՛ւ արյունահեղություն, ե՛ւ բեկումներ, ե՛ւ ատելության ակնհայտ բռնկումներ է առաջացնելու: Սա` այն խոսակցության մասին, թե ինչպես են արվում, այ, հիմա մենք մեր աչքով տեսանք, պատմական ֆեյքերը»: Դժվար է չհամաձայնել Ալեքսանդր Գլեբովիչ Նեւզորովի այս անկեղծ, խոր եւ շատ արդարացի գնահատականների հետ: Ակամա հարց ես տալիս. մի՞թե Ի.Ալիեւը չգիտի, որ Հայաստանի Հանրապետությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից պետություն է: Մի՞թե նրա նախանձախնդիր երկրպագու-պաշտողներից ոչ մեկը չի տեղեկացրել նրան, որ ՀԱՊԿ Կանոնադրության 7-րդ հոդվածում (2010թ. դեկտեմբերի 10-ի փոփոխություններով) գրված է. «Կազմակերպության նպատակներին հասնելու համար անդամ պետությունները նրա շրջանակներում հավաքական անվտանգության գործուն համակարգի ձեւավորման համատեղ միջոցներ են ձեռնարկում, որն ապահովելու է հավաքական պաշտպանություն անվտանգությունը, կայունությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը վտանգող սպառնալիքի ծագման դեպքում եւ հավաքական պաշտպանության իրավունքի իրագործումը, ներառյալ Կազմակերպության կոալիցիոն (հավաքական) ուժերի ստեղծումը»: Ավելին, ինչի՞ եւ ո՞ւմ վրա էր հույսը դնում Ի.Ալիեւը, երբ իր ելույթով ոչ միայն արհամարհում, այլեւ, ըստ էության, ջնջում էր 2009-2013թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների` ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ արված հինգ համատեղ հայտարարությունների բովանդակությունը: Ընթերցողներին հիշեցնեմ, որ այդ հայտարարություններից յուրաքանչյուրում կարմիր թելի պես անցնում է միտքը, որն առավել լիովին բացահայտվում է նախագահներ Վլադիմիր Պուտինի, Բարաք Օբամայի եւ Ֆրանսուա Օլանդի հինգերորդ համատեղ հայտարարությունում` ընդունված 2013թ. հունիսին Էնիսկիլենում (Հյուսիսային Իռլանդիա) անցկացված «Մեծ ութնյակի» գագաթաժողովի շրջանակներում: Մեջբերում կատարեմ այդ փաստաթղթից. «Մենք (ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահները-Ա.Գ.), ինչպես եւ նախկինում, լիովին համոզված ենք, որ մեր երկրների` վերջին չորս տարիներին արված հայտարարություններում պարունակվող դրույթները պետք է դառնան ղարաբաղյան հակամարտության արդար եւ կայուն կարգավորման հիմքը: Այդ դրույթները պետք է դիտարկել որպես մեկ ամբողջություն, քանի որ դրանցից որոշներին մյուսների հանդեպ նախապատվություն տալու յուրաքանչյուր փորձ բացառում է հավասարակշռված որոշում ընդունելու հնարավորությունը: Մենք հաստատում ենք, որ միայն բանակցությունների միջոցով ձեռք բերված կարգավորումը կարող է հանգեցնել խաղաղության, կայունության եւ հաշտեցման` հնարավորություններ բացելով տարածաշրջանային զարգացման եւ համագործակցության համար: Ռազմական ուժի կիրառումը, ինչի արդյունքում ստեղծվել է հակամարտայնության եւ անկայունության ընթացիկ իրավիճակը, հակամարտությունը չի լուծի: Մարտական գործողությունների վերսկսումը աղետալի հետեւանքներ կունենա տարածաշրջանի բնակչության համար եւ կհանգեցնի մարդկային զոհերի, հետագա ավերածությունների, փախստականների թվի ավելացման, հսկայական ֆինանսական ծախսերի: Մենք վճռականորեն կոչ ենք անում բոլոր կողմերի ղեկավարներին մեկ անգամ եւս հաստատել հավատարմությունը Հելսինկյան սկզբունքներին, մասնավորապես` ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքներին: Մենք նաեւ դիմում ենք նրանց համառ խնդրանքով` ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից եւ հայտարարություններից, որոնք կարող են ուժեղացնել լարվածությունը տարածաշրջանում եւ հանգեցնել հակամարտության սրման»:

Նիկոլն ու Իլհամը շատ փոքր են, որ որոշեն Արցախի կարգավիճակը. Վիտալի Բալասանյան

Եվ ինչպե՞ս հարաբերակցել այս հորդորի հետ Ի.Ալիեւի` ԵԱԿ VI համագումարում արտաբերած «գոհարները», երբ ինքնամոռաց հայտարարում էր. «Իհարկե, ռազմական ոլորտում մեր կողմից վարվող քաղաքականությունը լիովին արդարացրել է իրեն: Մենք արդեն շատ տարիներ իրականացնում ենք այդ քաղաքականությունը... Հիմա բոլոր միջազգային վարկանիշներն արտացոլում են մեր բանակի ուժը: Այդ ուժը թույլ է տալիս մեզ լուծել ցանկացած խնդիր: 2016թ. ապրիլյան մարտերը թշնամուն եւ ողջ աշխարհին ցույց տվեցին, թե ինչի է ընդունակ ադրբեջանական բանակը: Մեր փառահեղ պատմական հաղթանակը մարտադաշտում, իհարկե, ստեղծում եւ ստեղծելու է նոր հնարավորություններ հարցի արդարացի լուծման համար: Առաջիկա տարիներին կարվի անհրաժեշտ ամեն ինչ ռազմական պոտենցիալի ուժեղացման, բանակաշինության համար»: Ահա այսպես է ափշերոնցի սուլթանը հասկանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների համառ հորդորները «ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի չկիրառման մասին»: Ընդ որում, հարկ է առանձնապես ընդգծել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների մոտեցումները ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը ԵԱՀԿ ՄԽ նախագահների կողմից Էնիսկիլենում 2013թ. ընդունված համատեղ հայտարարությունից հետո անցած ժամանակաշրջանում չեն փոխվել: Այսպես, 2017թ. դեկտեմբերին ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի (Վիեննա) արդյունքներով` ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները` ՌԴ արտգործնախարարը, ԱՄՆ պետքարտուղարը եւ Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչը, կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարություն ընդունեցին, որում նշվում է. «Մենք` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարներս, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը եւ Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Վերոնիկ Ռոժե-Լականը, մնում ենք միակարծիք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործին մեր հավատարմության մեջ` Հելսինկյան Եզրափակիչ ակտի հիմնական, այդ թվում ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների հավասար իրավունքների եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա»:

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ

Իսկ ինչ վերաբերում է Ի.Ալիեւի` վերը բերված հոխորտանքին «2016թ. Ապրիլյան մարտերի մասին, որոնք ցույց տվեցին, թե ինչի է ընդունակ ադրբեջանական բանակը», ապա, «ի հաստատումն» այս հերյուրանքի, մեջբերենք Ադրբեջանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Ն.Սադիկովի զեկուցագիրը պաշտպանության նախարար Զ.Հասանովին, որում խոսվում է ադրբեջանական բանակի մարդկային կորուստների իրական թվաքանակի մասին: Այսպես, 2016թ. ապրիլի 2-6-ը Ադրբեջանի Զինված ուժերի կորուստը կազմել է` 558 սպանված (նշենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Զինված ուժերի կորուստը 5,5 անգամ ավելի քիչ է եղել-Ա.Գ.) եւ 1293 վիրավոր: Ստորեւ ներկայացնում ենք վերը նշված զեկուցագրի տեքստը (բնօրինակի պատճենը կցվում է).

 

Ադրբեջանական Հանրապետության պաշտպանության նախարարգեներալ-գնդապետ Զ.Հասանովին

Հարգելի պարոն նախարար,

Զեկուցում եմ Ձեզ, որ ապրիլի2-ից մինչեւ6-ը ԱՀ ԶՈւ անձնակազմի ընդհանուր կորուստները կազմել են 558 սպանված եւ 1293 վիրավոր զինծառայող: Վիրավոր զինծառայողներից58-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: 558 զոհված զինծառայողներից 52-ի անձը պարզել անհնար է թվում:

Զոհվածներից 205-ը ՊՆ հատուկ նշանակության զորքերի զինծառայողներ են: Նրանցից 98-ը զոհվել է հարձակողական մարտական գործողությունների ժամանակ, որոնք իրականացվել են Թալիշ-Աղդերե (Մարտակերտ), 32-ը` Ֆիզուլի-Ջեբրաիլ, իսկ 75-ը` կենտրոնական ուղղություններով:

ԱՀ բնակչության կողմից Զինված ուժերի հանդեպ բացասական քննադատությունը, բանակի անձնակազմի բարոյամարտական ոգու հետագա անկումը եւ անձնակազմի խուճապային տրամադրությունները բացառելու նպատակով առաջարկում եմ.

Բոլորը արդեն հասկանում են, թե ինչ օրենքներ են մեզ փորձում պարտադրել. հայ և ռուս փորձագետները Անդրկովկասում ԼԳԲՏ շարժման ակտիվացման մասին

1. ԱՀ ԶՈւ զոհված զինծառայողների դիակների հանձնումը չիրականացնել միաժամանակ (շաբաթը` մոտ 60):

2. Զոհված զինծառայողների թաղման արարողությունները, ծնողների հետ համաձայնեցմամբ, կատարել գիշերային ժամերին` վերահսկողության տակ:

3. Զոհվածների ընտանիքներին ՊՆ ֆոնդից հատկացնել 5 հազարական մանաթ:

Գեներալ-գնդապետ Ն.Սադիկով

 

Ադրբեջանի ԶՈւ կրած իրական կորուստների մասին բնակչությանն ապատեղեկացնելով` Ի.Ալիեւը ճամարտակում է այն մասին, թե, իբր. «Մեր (ասել է թե` ադրբեջանական-Ա.Գ.) գործողությունների արդյունքում Հայաստանը վերածվել է քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային փակուղու, եւ այդ երկրի հետագա զարգացումը, իհարկե, շատ մթին է»: Ափշերոնցի սուլթանի համար, ըստ երեւույթին, 2015թ. հունվարից Հայաստանի անդամությունը Եվրասիական տնտեսական միությանը եւ, առավել եւս, 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում պաշտոնական Երեւանի կողմից «Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի» ստորագրումը «քաղաքական փակուղու», որում, իբր, հայտնվել է Հայաստանը, բավական տարօրինակ հաստատումն է: Իսկ «տնտեսական փակուղու», որում, Ի.Ալիեւի կարծիքով, իբր հայտնվել է մեր երկիրը, վկայությունն են դարձել, ըստ երեւույթին, Հայաստանի Հանրապետության արտաքին տնտեսական գործունեության մասին վերջին տվյալները, որոնք այդքան «անխղճաբար» հրապարակվել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (այսուհետ` ԱՎԾ) կողմից: Այսպես, 2017թ. հունվար-դեկտեմբերին, ինչպես վկայում է ԱՎԾ-ն («Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2017թ. հունվար-դեկտեմբերին», էջ 124), Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունն անցած տարի, 2016թ. համեմատ, ապահովել է 126,9% աճի տեմպ, ընդ որում` ԱՊՀ երկրների հետ արտաքին առեւտրաշրջանառության տեսակարար կշիռն ընդհանուր ծավալում կազմել է 30,3%, իսկ Եվրոպական միության երկրների հետ` 24%: Էլ չեմ ասում այն մասին, որ Հայաստանից արտահանման աճի տեմպը 2017թ. հունվար-դեկտեմբերին, 2016թ. համեմատ, կազմել է 125,2%: Իսկ ինչ վերաբերում է «էներգետիկ փակուղուն», որի մասին անրջում է մեր ափշերոնցի տիրակալը, ապա այստեղ եւս նրան խոր հիասթափություն է սպասվում: Նշենք միայն, որ Հայաստանի փորձի մասին վերարտադրվող էներգետիկայի ոլորտում, որին էլ պատկանում է ապագան, ինչպես նշվել է 2017թ. նոյեմբերի սկզբին ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի` Տաշքենդում կայացած 51-րդ նիստում, առանձնակի նշվեց, եւ այն համարվեց բավական ուսանելի: Այնպես որ, ավաղ, Իլհամ Հեյդարովիչի ճիգերն այս պնդման հարցում նույնպես ապարդյուն են, իսկ ամենագլխավորն այն է, որ նա անզոր է խանգարելու Հայաստանի էլեկտրաէներգետիկայի զարգացման ռազմավարական պարադիգմի իրագործմանը, որի հիմքում դրված է վերարտադրվող էներգետիկայի համակողմանի զարգացման ուղեգիծը եւ որը հենվելու է խոշոր արեւային էլեկտրակայանների կառուցման վրա: Թեեւ, ըստ երեւույթին, մանկական հիշողություններից նրա մեջ տպավորվել է Կորնեյ Չուկովսկու «Գողացված արեւը» հեքիաթը, եւ նա ինքն էլ, ինչպես եւ այդ հեքիաթի տխրահռչակ հերոսը` կոկորդիլոսը, երեւակայում է, թե կկարողանա կուլ տալ գրեթե ամբողջ տարին Հայաստանի վրա շողացող արեւը: Իսկ «եթե ուզենա, ապա լուսինն էլ կուլ կտա»:

ՀՀ-ն «գրավել է մեր պատմական հողերը՝ ԼՂ-ն ու Ադրբեջանի ևս 7 շրջան»․ Իլհամ Ալիև

Անդրադառնալով Ի.Ալիեւի հետագա մտավարժանքներին համակողմանի «փակուղու» մասին, որում, իբր, հայտնվել է Հայաստանը, տպավորություն է ստեղծվում, թե նրա մտքերը ուր որ է տեղափոխվելու են Հայկական ԽՍՀ Սիսիանի շրջանի հեռավոր այն գյուղակը, որտեղ երկար տարիներ ապրել է Հեյդար Ալիեւի ընտանիքը: Պետք է խոստովանել, որ այդ գյուղակը, ավաղ, շատ հետամնաց էր, ինչն էլ, դատելով ըստ ամենայնի, իր բացասական կնիքն է դրել գյուղացիների հաջորդ սերունդների գիտակցության վրա: Այս առնչությամբ կուզենայի պարզապես հիշեցնել Ի.Ալիեւին, որ XXI դարում, երբ բուռն զարգանում են տեղեկատվական տեխնոլոգիաները եւ այլն, եւ այլն, նա անզոր է մեկուսացնել Հայաստանը «միջազգային բոլոր նախագծերից», որոնք նրա գիտակցության մեջ զուգորդվում են լոկ նավթա- եւ գազամուղների հետ, որոնք, սակայն, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ Հայաստանի դեմ նոր ագրեսիայի սանձազերծման դեպքում մի ակնթարթում կարող են պայթեցվել: Կարծում եմ, Իլհամ Հեյդարովիչը լսելով չէ, որ գիտե, որ նավթն ու գազը դյուրավառ են եւ երկար են այրվում:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթը ԵԱԿ VI համագումարում, որի քառորդ մասը նվիրված էր Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն ու հանգեցվում էր հայկական երկու պետությունների դեմ նոր ռազմական ագրեսիայի սանձազերծման անհրաժեշտությունը հիմնավորելուն, մեզ համար միանգամայն սպասելի էր: Չէ՞ որ տարիներ շարունակ ԵԱՀԿ ՄԽ համանախագոհղ երկրները գրեթե ոչ մի կերպ չեն արձագանքել ափշերոնցի սուլթանի բացահայտ քամահրական վերաբերմունքին Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների համառ հորդորներին: Ավելին, անարձագանք են մնացել նաեւ Ադրբեջանի` բարձր մակարդակով ընդունված պայմանավորվածություններին հակասող գործողությունները: Այս ամենն Ադրբեջանի ղեկավարության կողմից ընկալվել է որպես լռելյայն հավանություն, մասնավորապես` այդ երկրի ռազմականացմանը: Այս պայմաններում ադրբեջանական իշխանությունների խոսափողը համարվող քաղաքագետներն արդեն բացահայտ հայտարարում եւ «հիմնավորում» էին այն անհրաժեշտությունը, թե «թուրքական ռազմակայաններ պետք է հիմնվեն նաեւ Ադրբեջանի տարածքում, այդ թվում եւ Նախիջեւանում, եւ թող ոչ ոք չասի, թե Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է եւ, իբր, իրավունք չունի առանց Բրյուսելի հետ համաձայնեցման երրորդ երկրում ռազմակայան բացել: Թուրքիան ռազմակայան բացել է, չէ՞, Կատարում, եւ ՆԱՏՕ-ի կողմից ոչ մի դժգոհություն չի հնչել: Ուրեմն, նույնը կարելի է անել նաեւ Ադրբեջանում» Թուրքիան կարող է եւ պետք է ռազմակայան ունենա Ադրբեջանում», EADaily, 28 հոկտեմբերի 2017թ.): Ըստ երեւույթին, Ադրբեջանի իշխանամերձ քաղաքագետների հիշողության մեջ դեռեւս թարմ են Թուրքիայի ղեկավարության գործողությունները 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին. այն ժամանակ, երբ Ռուսաստանը, Եվրամիությունը, ՄԱԿ-ը կոչ էին անում Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողություններն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի, Թուրքիայի նախագահ Էրդողանը ադրբեջանական ղեկավարությանը համառորեն կոչ էր անում շարունակել մարտական գործողություններն ընդհուպ մինչեւ հաղթական ավարտը, ընդ որում` երդվելով հայտարարում էր, որ Թուրքիան համակողմանիորեն կաջակցի Ադրբեջանին:

Պատերազմը դեռ չի ավարտվել, ավարտվել է առաջին փուլը. Իլհամ Ալիև

Ընթերցողը, բնականաբար, կարող է հարցնել. իսկ ո՞րն էր ԱՄՆ-ի դերը: Եվ ահա, 2018թ. փետրվարի 13-ին ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսի կողմից հրապարակվել է «Սպառնալիքների համաշխարհային գնահատականը» ամենամյա զեկույցը: Զեկույցի Լեռնային Ղարաբաղին նվիրված հատվածում նշվում է, որ «երկու կողմերի փոխզիջման գնալ չցանկանալը, կողմնակի ճնշման մեծացումը, Ադրբեջանի կայուն ռազմական արդիականացումը եւ Հայաստանի կողմից ռուսական նոր զենքի ձեռքբերումը 2018թ. կարող են հանգեցնել խոշորամասշտաբ մարտական գործողությունների Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ», որոնք, ինչպես ասվում է զեկույցում, կարող են

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА