ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲԱՅՑ ԻՆՉՈ՞Ւ ԴԱՏԱԽԱԶԸ ՄԻԱՅՆ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ ՀԻՇԵՑ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՄԱՍԻՆ

20.02.2018 22:50 ՔՐԵԱԿԱՆ
ԲԱՅՑ ԻՆՉՈ՞Ւ ԴԱՏԱԽԱԶԸ ՄԻԱՅՆ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ ՀԻՇԵՑ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՄԱՍԻՆ

Օրերս Կոտայքի մարզի դատախազ Ռաֆայել Խաչատրյանը Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի վերաբերյալ միջնորդագիր է ներկայացրել մարզպետ Կարապետ Գուլոյանին: Պատճառը 2017թ. հունիսի 8-ին քաղաքապետի որդու` Ռազմիկ Դանիելյանի մասնակցությամբ միջադեպն էր: Հիշեցնենք՝ Ռազմիկը հոր ծառայողական մեքենայով վրաերթի էր ենթարկել քաղաքացի Վալերի Թորոսյանին, որն էլ գիտակցության չգալով` մահացել էր:

Ինչի համար է մեղադրանք առաջադրվել Մասիսի քաղաքապետին․ ՔԿ-ն մանրամասնում է

Եվ ահա, մարզի դատախազի կողմից Կոտայքի մարզպետին ներկայացվել է միջնորդագիր` Հրազդան համայնքի ղեկավար Արամ Դանիելյանի կողմից իր ծառայողական ավտոմեքենան առանց հսկողության թողնելու հանգամանքը կարգապահական իրավահարաբերությունների տիրույթում քննարկելու, ինչպես նաեւ՝ տեղի ունեցածը մյուս համայնքների ղեկավարների մասնակցությամբ քննարկման առարկա դարձնելու վերաբերյալ` հետագայում նմանօրինակ դեպքերը բացառելու համար:

Թե ինչու է դեպքից գրեթե մեկ տարի անց նման միջնորդություն ներկայացվել, դեռ կփորձենք պարզել: Բացի այդ, արդյոք նման միջնորդությունը բավարա՞ր էր: Ի վերջո, Արամ Դանիելյանի որդին, առանց թույլտվության, վերցրել է ոչ թե հոր, այլ՝ քաղաքապետի, այսինքն՝ համայնքին պատկանող ավտոմեքենան: Եթե վերցնողը քաղաքապետի որդին չլիներ, հաստատ առնվազն գողության մեղադրանքով կդատվեր: Բայց ի՞նչ տարբերություն, քաղաքապետի որդի՞ն է, թե՝ մեկ ուրիշը. ով էլ լիներ, մեքենան առանց հստակ թույլտվության վերցնելու իրավունք չուներ: Եվ դրա համար՝ դատախազը միայն մարզպետին միջնորդությո՞ւն է ներկայացնում: Լավ, եթե վաղն ինչ-որ մեկը վարել ու վերադարձնելու նպատակով նույն դատախազի ծառայողական մեքենան առանց թույլտվության վերցնի, էլի հարցն այս կե՞րպ է լուծվելու: Չէ՞ որ, ի վերջո, դատախազի նման միջնորդությունը կարելի է նաեւ նախադեպ դիտարկել. եթե քաղաքապետի որդուն կարելի է համայնքային գույքը վերցնել, ուրեմն ցանկացած մեկին եւս նույնը պետք է թույլատրվի:

Վերոհիշյալի առնչությամբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Հրազդանի քաղաքապետ ԱՐԱՄ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՑ, ով նախ փորձեց հասկանալ, թե ինչ հարցով ենք զանգել, ապա հարցը լսելուն պես ասաց. «Ի գիտություն Ձեզ՝ ասեմ, որ ես այսուհետ միայն գրավոր եմ պատասխանելու լրատվամիջոցների հարցերին: Գրավոր ուղարկեք, գրավոր...»:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА