ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գառնիկ Իսագուլյանը հեգնեց Ալիեւին

20.02.2018 19:57 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
Գառնիկ Իսագուլյանը հեգնեց Ալիեւին

Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ անդրադառնալով այն խոսակցություններին, թե իբրեւ Արցախի հարցում Հայաստանը գնալու է զիջումների, փաստեց. «Հայաստանում չկա որեւէ մեկը` խոսքը պաշտոնատար անձանց մասին է, հատկապես ՀՀ եւ Արցախի նախագահները չունեն որեւէ մտավախություն, որ սեղանին կդրվի այնպիսի փաստաթուղթ, որը պետք է ստորագրվի ի վնաս հայկական երկու պետությունների: Պետք է հասկանանք, որ Հայաստանը ոչ թե Արցախի փոխարեն է, այլ Արցախի կողքին: Հայաստանը երբեւէ չի կարող Արցախի ամբողջականության հետ կապված  որեւէ փաստաթուղթ ստորագրել , սա փաստ է»,-նշեց Գառնիկ Իսագուլյանը: Անդրադառնալով Ալիեւի վերջին հայտարարությանը, այն է, թե Երեւանը կգրավեն, Գառնիկ Իսագուկլյանը հեգնեց , այս դեպքում ավելի լավ չէր լինի բանակցություններ վարել Երեւանի շուրջ, այլ ոչ թե Արցախի: Նա հիշեցրեց, որ Արցախի հարցում Հայաստանն արդեն գնացել է բավականին մեծ զիջումների, որոնց արդյունքում Ադրբեջանի կողմից չի եղել համապաստխան քայլեր, երբ դրանք լինեն, այդ դեպքում հայկական կողմը կսկսի խոսել այլ խնդիրների մասին: Ինչ վերաբերում է զիջումներին, ապա Գառնիկ Իսագուլյանը նկատեց, որ խոսքն առաջին հերթին 1994 թվականին զինադադարի պայմանագրի ստորագրման մասին է, երբ հայկական կողմն ուներ բոլոր հնարավորությունները հասնելու այնտեղ, որտեղ անհրաժեշտ էր.«Զիջում էր նաեւ այն, որ Հայաստանը համաձայնեց Արցախի փոխարեն վարել բանակցություններ: Սա հանգեցրեց նրան, որ Ալիեւը սկսել է խոսել Երեւանը գրավելու մասին: Ցավոք, նրանք չեն կարողանում ստեղծել սեփական պատմությունը եւ փորձում են յուրացնել ուրիշինը: Սակայն սա չի նշանակում, որ պետք է տուրք տանք դեռեւս պատմություն չունեցող ադրբեջանցիների ցանկություններին: Մենք որեւէ մեկին տալու բան չունենք»,-փաստեց Գ. Իսագուլյանը եւ ընդգծեց, որ Ալիեւի վերջին հայտարարությանը հայկական կողմը բոլոր մակարդակներում տվեց համարժեք պատասխան, չնայած  նման կարգի հայտարարությունները պետք է պարզպես արհամարել:

Ալիեւին ձեռնտու է ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն վիճակը


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА