ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայկական արմատներով ռուս գեղասահորդուհին համաշխարհային ռեկորդ է սահմանել Փհենչհանում, որը 10 րոպե անց գերազանցվել է

21.02.2018 15:18 ՍՊՈՐՏ
Հայկական արմատներով ռուս գեղասահորդուհին համաշխարհային ռեկորդ է սահմանել Փհենչհանում, որը 10 րոպե անց գերազանցվել է

Հայկական արմատներով ռուս գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան Փհենչհանում ընթացող Օլիմպիական խաղերում թարմացրել է համաշխարհային ռեկորդը կարճ ծրագրում: Մարզուհին գրանցել է 81,61 միավոր արդյունք:Սակայն, 10 րոպե անց 15-ամյա ռուս գեղասահորդուի Ալինա Զագիտովան կարճ ծրագրում 82,92 միավոր է վաստակել` շրջանցելով Մեդվեդևային և պատմության լավագույն արդյունքը գրանցելով: Այս կերպ, Զագիտովան նվաճել է օլիմպիական ոսկին:

Բելառուս աթլետը ոսկե մեդալ է նվաճել ԵԱ-ի մարաթոնում` չնայած չդադարող արնահոսությանը

Հատկանշական է, որ նախորդ ռեկորդը ևս պատկանել է Մեդվեդևային (81,06), որը նա դարձյալ սահմանել էր Փհենչհանի Օլիմպիական խաղերում` թիմային մրցաշարի շրջանակում: Բացի դա, 18-ամյա մարզուհուն, որի համար այս Օլիմպիադան առաջինն է կարիերայում, պատկանում են համաշխարհային ռեկորդներ կամայական ծրագրում (160,46) և երկու ծրագրերի արդյունքում (241,31):

Մեդվեդևան մեծահասակների գեղասահքում իր նորամուտը նշել է 2015 թվականին. նա հանդիսանում է աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2016,2017): Մեդվեդևան նաև երկու անգամ հաղթել է Գրան-պրիի եզրափակիչներում: 2017/18 մրցաշրջանի արդյունքներով մարզուհին հայտնվել է Գրան-պրիի եզրափակչում, սակայն վնասվածքի պատճառով չի կարողացել մասնակցել դրան:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА