ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ֆրանսիան պատրաստվում է խստացնել ներգաղթային օրենքները

21.02.2018 18:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ֆրանսիան պատրաստվում է խստացնել ներգաղթային օրենքները

Ֆրանսիայի կառավարությունը չորեքշաբթի առաջարկելու է խստացնել երկրի իմիգրացիոն օրենքները և ապաստան տրամադրելու կանոնները, այս մասին  հայտնում է Reuters գործակալությունը:

«Ֆրանսիան վերացրել է Ադրբեջանին զենք վաճառելու արգելքը»

Ըստ նախագծի` առաջարկվում է մինչև 90 օր երկարացնել անօրինական ներգաղթյալների պահման ժամանակահատվածը և կրճատել ապաստանի տրամադրման մասին դիմումի ներկայացման ժամկետները: Սահմանն անօրինական կերպով հատելու համար առաջարկվում է սահմանել մեկ տարվա ազատազրկում կամ տուգանքներ:

Օրենքի նախագծով նաև նախատեսվում է հեշտացնել ապաստանի տրամադրումն անչափահասների համար և կրկնակի կրճատել պետական մարմինների կողմից ապաստան տրամադրելու մասին դիմումների ուսումնասիրման համար անհրաժեշտ ժամկետները:

Իրավապաշտպան կազմակերպությունները քննադատել են օրենքում նախատեսվող փոփոխությունները:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА