ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-ն անում է հնարավոր ամեն բան ԼՂ հակամարտության կարգավորման համար. Ադրբեջանում ԱՄՆ դեսպան

21.02.2018 18:16 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ-ն անում է հնարավոր ամեն բան ԼՂ հակամարտության կարգավորման համար. Ադրբեջանում ԱՄՆ դեսպան

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան հայտարարել է, որ ԱՄՆ-ն  անում է հնարավոր ամեն բան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, գրում է ԱՊԱ գործակալությունը:

«Էրդողանը «գորշգայլային» հաղթանակ է տանում Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրություններում»

«Որպես հակամարտության կարգավորման միջնորդ՝ մենք անում ենք հնարավոր ամեն բան խնդրի խաղաղ կարգավորման համար՝ կազմակերպելով հակամարտող կողմերի հանդիպումները»,- ասել է Սեկուտան:

Սեկուտան նշել է, որ այս տարի լրանում է հակամարտության սկսման 30 տարին:

«Կարևոր է հիշել այդ բոլոր իրադարձությունների մասին, հիշել անցյալը, դրանից դասեր քաղել: Է՛լ ավելի կարևոր է կառուցել ավելի լավ ապագա»,- հայտարարել է Սեկուտան:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА